Հոդված11:55, 27 Օգոստոս 2014
Հարութ Սասունյան. Թուրքիայի համար քարոզչություն ծավալող ընկերությունների գործունեությունը
Անցյալ
շաբաթ ես նկարագրել էի Ներկայացուցիչների
պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդի լոբբիստական «Գեբարդ գրուպ» ընկերության կնքած 1.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի պայմանները՝ Վաշինգտոնում Թուրքիայի շահերն առաջ մղելու նպատակով:
Գիտակցելով,
որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները
լրջորեն վտանգված են, Թուրքիայի կառավարությունը
միլիոնավոր
դոլարներ է լցնում ամերիկյան ընկերությունների
գանձարանները՝
հուսալով բարելավել իր վարկանիշը՝ քողարկելով իր բռնատիրական վարչակարգի սև բծերը: Այդ նպատակով Անկարան 2014 թ. մայիսի 12-ին պայմանագիր է կնքել Թուրքիայի լողի ազգային առաջնության նախկին չեմպիոն Հումա Գրոսի և Չիկագոյում գտնվող նրա «Ալփայթաք» հանրային կապերի ընկերության հետ, տարեկան 1.42 միլիոն դոլարով: Որքան էլ տարօրինակ է, սակայն ամսական վճարման փոխարեն, թուրքական կառավարությունը
պայմանագիրը
ստորագրելուց
անմիջապես
հետո մեկ միլիոն դոլար է տվել «Ալփայթաքին», իսկ մնացյալ 420 հազար դոլարը վճարել է առաջին երեք ամիսներին: Այսպիսով, «Ալփայթաքը» փոխարինել է «Ֆլիշման-Հիլարդ» ընկերությանը, որը Թուրքիայի դեսպանատնից ստացել էր 779 805 դոլար մեկ կիսամյակի համար՝ 2013 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2014 թ. ապրիլի 30-ը, որի ավարտին նրա պայմանագիրը դադարեցվել էր:
Բացի այդ, Անկարան օգտվում է Ամերիկայի թուրքական կոալիցիայի գործունեությունից,
որը 2000 թվականից սկսած ավելի քան մեկ միլիոն դոլար է ծախսել 170 կոնգրեսականների
ճամփորդությունները
դեպի Թուրքիա հովանավորելու համար: Ամերիկայի թուրքական կոալիցիան ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի միկրոչիպեր արտադրող միլիոնատեր Յալչին Այասլիի կողմից, որն ըստ «Ալ-Մոնիտոր»ի տվյալների, վերջին 18 ամիսների ընթացքում մոտ 140 հազար դոլար է նվիրաբերել մի քանի թուրքամետ կոնգրեսականների:
Շատերը տեղյակ չեն, որ ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի, արտասահմանյան հաճախորդներ ներկայացնող ամերիկյան ընկերությունները
պարտավոր են կիսամյա հաշվետվություն ներկայացնել ԱՄՆ արդարադատության
նախարարություն
իրենց ամենօրյա գործունեությունների
մասին:
«Ալփայթաքը»
դեռ չի ավարտել իր առաջին կիսամյակը, հետևաբար հաշվետվություն չի ներկայացրել: Սակայն, ցանկանում ենք հատվածներ ներկայացնել «Գեբարդ գրուպ» ընկերության և նրա չորս գործընկերների՝ Գրինբերգ Թրորիգի, Լիդիա Բոռլենդի, Բրայան Ֆոռնիի և Դիկշտայն Շապիրոյի փաստաթղթերից, որոնք հանձնել են Արդարադատության
նախարարություն՝
2013 թ. օգոստոսի 1-ից մինչև 2014 թ. հունվարի 31-ը ի նպաստ Թուրքիայի իրենց իրականացրած միջոցառումների վերաբերյալ.
- 2013 թ.
սեպտեմբերի
19-ին, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի նամակը փոխանցվել է փոխնախագահ Ջո Բայդենին և սենատոր Պատրիկ Լիհիին:
- Էլեկտրոնային
նամակներ են ուղարկվել Ներկայացուցիչների
պալատի անդամներ Կաստրոյին, Քոհենին, Քոնոլիին, Դեյչին, Էսթիին, Ֆոքսին, Ֆրանկելին, Գաբարդին, Քենեդուն, Շնայդերին, Վագներին, Ուիթֆիլդին, և սենատոր Մերֆիին՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի վերաբերյալ. կապեր են հաստատվել նաև մի քանի կոնգրեսականների
հետ՝ Սիրիայի, Իրանի պատժամիջոցների,
Համասի և հակահրթիռային պաշտպանության հարցերի քննարկման համար:
- Դիկ Գեբարդը հաղորդել է նախընտրական ներդրումների մասին 2013 թ. սեպտեմբերի 24-ից մինչև 2013 թ. դեկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում՝
ներկայացուցիչներ
Էլսի Հաստինգսին
(1000 դոլար),
Բարբարա Լիին (1000 դոլար), Մարջորի Մարգոլիսին
(1000 դոլար),
Ռիչարդ Նիլին (1250 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար), Դեբի Վասերման-Շուլցին (1500 դոլար), Մարկ Վիզիին (1000 դոլար), Հենրի Վակսմանին (1000
դոլար), և սենատորներ Դիկ Դուրբինին (2500
դոլար), Մերի Լանդրյուին
(1000 դոլար),
Քլեր ՄակՔասկիլին
(1000 դոլար),
Մարկ Փրայորին (1500 դոլար) և Ռոն Վայդենին (2500 դոլար):
- «Գեբարդ
գրուպ» ընկերության աշխատակիցներն նվիրել են սենատորներ Դիկ Դուրբինին (500 դոլար), Ջին Շահինին (1500 դոլար), և ներկայացուցիչներ
Սթիվ Քոհենին (500 դոլար), Քոլին Հանաբուզային
(1250 դոլար),
Ջիմ Մորանին (500 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար) և կոնգրեսական Հենրի Վակսմանին (500 դոլար):
- «Գեբարդ
գրուպի» գործընկեր «Դիկշտայն Շապիրո» ընկերության աշխատակիցները կապ են հաստատել կոնգրեսական Գրեգորի Միքսի օրենսդիր տնօրեն Բեն Բրանչի հետ՝ «Թուրքիայի տարածաշրջանային
խնդիրների
վերաբերյալ
օրենսդրության
հարցերով»:
Ներկայացուցիչների
պալատի նախկին խոսնակ Դենիս Հաստերտը, Դիկշտայն Շապիրոյի անունից հանդիպել է Ամերիկայում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի և սենատոր Ռոն Ջոնսոնի հետ՝ «Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների
առնչությամբ»:
- «Դիկշտայն
Շապիրոյի»
այլ աշխատակիցներ կապ են հաստատել հետևյալ ներկայացուցիչների
գրասենյակների
հետ՝ Ջորջ Հոլդինգ, Էդի Բեռնիս Ջոնսոն, Շեյլա Ջեկսոն Լի, Իլիանա Ռոս-Լետինին, Գրեգորի Միքս, Շելի Փինգրի, Ռոբերտ Փիթինջեր, Դեյնա Ռոհրաբայկեր, Էդ Ռոյս, Էդ Ուիթֆիլդ, և սենատորներ Ջոն Բուզման, Ռոն Ջոնսոն, Ռենդ Փոլ և Ռոջեր Ուիքեր, որպեսզի քննարկեն թուրքական տարածաշրջանային
խնդիրները,
Կիպրոսի, Թուրքիա ուղևորվելու և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություների
վերաբերյալ
հարցեր:
- «Դիկշտայն
Շապիրոյի»
աշխատակիցները
2013 թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 19-ը նվիրաբերել են ավելի քան 60 հազար դոլար հետևյալ կոնգրեսական թեկնածուների քաղաքական քարոզարշավների համար. սենատորներ Լամար Ալեքսանդր (2500
դոլար), Քեյ Հեգան (9000 դոլար), Էմմի Քլոուբուչեր
(2000 դոլար),
Միտչ ՄակՔոնել (2500 դոլար), Մարկ Փրայոր (2500 դոլար), Թիմ Սկոտ (1000 դոլար), և ներկայացուցիչներ
Սանֆորդ Բիշոպ (2500 դոլար), Էմանուել Քլիվեր (1500 դոլար), Ռիկ Քրովերդ (2500 դոլար), Սթիվ Դեյնս (2500 դոլար), Ջոն Դինգլ (1000 դոլար), Բիլ Հյուզենգա (2500
դոլար), Էդի Բեռնիս Ջոնսոն (1000 դոլար), Ադամ Քայնզինգեր
(2500 դոլար),
Մայք ՄակԻնթայր (5000
դոլար), Բաք ՄակՔեոն (1500 դոլար), Դաչ Ռուպերսբերգեր (2500
դոլար) և Էդ Ուիթֆիլդ (2500 դոլար):
Քանի որ, ըստ օրենքի, Թուրքիայի կողմից վարձու ընկերությունները
պարտավոր են մանրամասն զեկուցել իրենց գործունեության մասին, շատ կարևոր է պարբերաբար ստուգել Արդարադատության
նախարարությանը
նրանց ներկայացրած փաստաթղթերը, պարզելու համար, թե ո՞ւմ հետ են նրանք կապ հաստատում Կոնգրեսում, ի՞նչ նպատակով և ինչքա՞ն են նվիրաբերում նրանց քաղաքական քարոզարշավներին:
Հարութ
Սասունյան
«Կալիֆորնիա
Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝
Ռուզաննա Ավագյանի
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |