Հասարակական11:40, 29 Օգոստոս 2014
«Ակոս».Անիի ստորգետնյա գաղտնիքները նորություն չեն

Վերջին օրերին թուրքական մամուլում հայտնվել են լուրեր այն մասին, թե «բացահայտնվել են պատմական Անի քաղաքի ստորգետնյա գաղտնիքները», իսկ պատմագետ Սեզայի Յազըջըն հանդես է գալիս հոդվածաշարով` պատմելով Անի ստորգետնյա կառույցների վերաբերյալ իր բացահայտումների մասին:
Մինչդեռ «Ակոս» թերթում հրապարակված «Անին նորից բացահայտելու կարիք չկա» վերտառությամբ հոդվածում հեղինակ Սարգիս Սերոբյանը գրում է, որ այն ինչ այսօր Թուրքիայում որպես նորություն է ներկայացվում, վաղուց արդեն բացահայտված փաստ է:
Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին շրջանում ուշագրավ է Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ հարցերում առաջացած աշխուժությունը: Գրեթե յուրաքանրչյուր օր, վաղուց արդեն հայտնի մի թեմա տեղական մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով մատուցվում է որպես նորություն:
Այս օրերին նմանատիպ ուշագրավ մի թեմա «Անիի ստորգետնյա անցումներն են բացահայտվում» անվամբ հոդվածաշարն է: Հանդիպում ենք նաև «Անիի ստորգետնյա վանքի աղոթասենյակը կամ Անիում կա ստորգետնյա 823 կառույց և քարանձավ» վերնագրերով հոդվածներ
Այս վերջին տեղեկությունները պատմագետ Սեզայի Յազըջըն Անիի միջազգային գիտաժողովի շրջանականերում «Անիի ստորգետնյա գաղտնիքները» խորագրի տակ ներկայացրեց:
Նա ասել է, թե ուսումնասիրվել ու հաշվառվել են 823 ստորգետնյա կառույց և իր պնդմամբ Թուրքիայում այս տեղեկությունները առաջին անգամ են լուսաբանվում:
Նա նշում է Գյուրջիև անունով մեկին, իբր վերջինս ստորգետնյա մի սենյակում հայալեզու գրություններ գտել, և բացահայտել է, որ դրանք, վանականների 4.500 տարվա հնություն ունեցող նամակագրություններ են:
Այն դեպքում, երբ Անիի ստորգետնյա կառույցները ներկայացնող հին և նոր նկարներ ու բացատրություններ պարունակող քաղաքի հիմնադրման 1050 ամյակին նվիրված 264 էջանի գրքում այս բոլոր տեղեկությունները առկա են:
Եթե այս աղբյուրը նորություն է համարվում, այդ դեպքում Թորոս Թորամանյանի մահից հետո հրատարակված այս բնգավառում հիմանարար աղբյուրներից մեկը համարվող «Հայ ճարտարապետության պատմությունը» աշխատությունը թող աչքի անցկացնեն:
Ահա Թորամանյանիր ստեղծագործություններից մի հատված. «Նախ նշենք Ծաղկաձոր, Ալաջաձոր, Գլիձոր և Ախուրյանի դաշտավայրերում գտնվող հազարավոր քարանձավները: Սրանք հսկայական քանձանվեր են, որտեղ քուրդ հովիվները պահել են 2000 ոչխարներ: Դրանց մեջ կան ընդարձակ սրահներ , սենյակներ, միջանցքներ, եկեղեցի և գերեզմաններ: Ընդարձակ քարանձանվներ փորել ու կառուցել սովորական, չքավոր բնակչությունը չէր կարող: Դրա համար պետք է մեծ գումարներ ծախսել: Պատերազմների և հարձակումների ընթացքում քարանձավները ամենաապահով ապաստարններն են եղել , ուստի հարուսներն են քարանձավների կարիք ունեցել `իրենց հարստությունն ու կյանքերը փրկելու համար»:
Կարելի է աչքի անցկացնել նաև Փարս Թուղլաջըի «Արփաչայը և շրջակայքը» վերնագրով աշխատությունը:
Այսպիսով, ուսումնասիրելու և տեղեկացված լինելու համար բազում հին աղբյուրներ կան: Բավական է մտադրությունը բարի լինի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |