Քաղաքական08:18, 29 Օգոստոս 2014
Նալբանդյանը Էրդողանին է հանձնել 2015թ. ապրիլի 24-ին Երևանում գտնվելու Սարգսյանի պաշտոնական հրավերը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 28-ին Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել Նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը
Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ
Աբդուլլահ Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը
մասնակցել են մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայարքթարն անդրադարձել է Թուրքիա-Իրաք նավթային համաձայնագրի ժամկետի ավարտին։

Նիստի ընթացքում կքննարկվեն ռուս-ուկրաինական հակամրտությունը, «Eurofighter» կործանիչների գնումը և այլ հարցեր։

Թուրքիայի արտգործնախարար հանդիպել է ընդլայնման համար պատասխանատու Եվրամիության հանձնաժողովի անդամ Մարթա Քոսի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |