Քաղաքական09:55, 02 Սեպտեմբեր 2014
Թուրքիայի 62-րդ կառավարության գործողությունների ծրագիրը (ամբողջական)
Թուրքիայի նորանշանակ վարչապետ
Ահմեթ Դավութօղլուն նախօրեին խորհրդարանում ներկայացրել է Թուրքիայի 62-րդ կառավարության
գործողությունների ծրագիրը: Նորանշանակ վարչապետը ելույթի սկզբում անդրադարձել է օգոստոսի 10-ին կատարաված նախագահական ընտություններին, որում հաղթել էր նախկին վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ Դավութօղլուի՝ այդ ընտրությամբ լայնորեն բացվել են դեպի Նոր Թուրքիա տանող դռները:
Դավութօղլուն, խոսելով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին, հայտնել է, որ վճռական քայլերն են անելու երկրում առկա ներքին խնդիրները և հատկապես քրդական հարցի կարգավորման ուղղությամբ:
Դավութօղլուի հավաստմամբ՝ յուրաքանչյուր անհատի արժանապատվության հիմքը հանդիսացող ազատությունները Թուրքիայում երաշխավորված են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից:
Նա ընդգծել է, որ ցանկանում են ունենալ մի կառավարություն, որը ոչ մի քաղաքացու թույլ չի տա մեկուսացված զգալ, հնարավորությունների հավասարության և սոցիալական արդարության ամենաբարձր մակարդակում գտնվող երկրում կմիավորի ժողովրդի բոլոր հատվածներին:
Խոսելով տնտեսության մասին՝ Դավութօղլուն նշել է, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում շարունակաբար աճող և միլիոնավոր մարդկանց համար աշխատանք ապահովող տնտեսությունը լինելու է կառավարության գլխավոր առաջնահերթություներից մեկը: «Նոր Թուրքիայի հզոր տնտեսությունը շատ ավելի մրցունակ և նորարար դարձած առաջ է շարժվելու դեպի 2023 թվականի նպատակները (2023թ.-ին կնշվի Թուրքիայի Հանրապետության հիմադրման 100 ամյակը)»,- ասել է Դավութօղլուն:
Նա նաև ասել է, որ այս ամենից զատ և միաժամանակ վճառականությամբ պայքարելու են բոլոր այն հին և նոր տարրերի դեմ, որոնք կփորձեն խափանել երկրի անխափան ընթացքը և սպառնալ ազգային անվտանգությանը:
Վարչապետ Դավութօղլուն մեջլիսին է ներկայացրել նաև կառավարության ծրագրում ընդգրկուն տեղ զբաղեցնող արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ իմաստային փոփոխություն են մտցրել այդ հասկացության մեջ:
Տեսակետը, թե արտաքին քաղաքականությունը միայն «դիվանագիտությունն» է ,փոխվել է, հարստացվել է: «Երկրի ժողովրդավարական, տնտեսական, սոցիալական բոլոր փոփոխություններից բաղկացած արտաքին քաղաքականություն ենք նախագծել»,- տեղեկացրել է Դավութօղլուն:
Նա նշել է, որ Թուրքիայի ռազմավարական նպատակը Եվրամիության անդամակցության ուղղությամբ բարեփոխումների գործընթացը շարունակելու վճռականությունն է:
Վարչապետն արտաքին քաղաքականությունը ներկայացրել է ըստ հարևանների և երկրների:
Մերձավոր Արևելք
Մերձավոր Արևելքում հարատև կայունություն ապահավելու համար ամենակարևոր պայմաններից մեկը Պաղեստինի հարցի արդար, համապարփակ լուծումն է: Թուրքիան առաջիկայում կշարունակի իր ակտիվ ջանքերը վերջին շրջանում Պաղեստինում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով մարդկային ողբերգությանը վերջ տալու ու տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու, ինչպես նաև Պաղեստինի ազգային միասնական կառավարությանն աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
Իսրայել
2013 թվականին Իսրայելը ներողություն էր խնդրել Թուրքիայից «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման համար, ինչից հետո Իսրայելի հետ հարաբերություններում առաջընթաց էր արձանագրվել, սակայն Դավութօղլուն ընդգծել է, որ այդ առաջընթացն այլևս հնարավոր չի լինի, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել Պաղեստնի ուղղությամբ հարձակումները և հատկապես Գազայի շրջանի նկատմամբ կիրառած սահմանափակումները:
Սիրիա
«Սիրիայում հակամարտության և մարդկային ողբերգության միակ պատասխանատուն սիրիական ռեժիմն է, որն առանց երկմտելու Սիրիայի ժողովրդի նկատմամբ ամեն տեսակ բռնություն է իրագործում և, ծայրահեղաան խմբերի հետ համագործակցությամբ աղանդավորական քաղաքականություն վարելով, փորձում է Սիրիայի ժողովրդի ներդաշնակությունը խարխլել: Հետևաբար, Թուրքիան շարունակելու է Սիրիայի ժողովրդի կողքին լինել, որի արդար պահանջները փորձում են ճնշել, և դեմ լինել ռեժիմի վայրագություններին: Թուրքիան մինչև Սիրիայի ժողովրդի ժողովրդավարական, օրենքի գերակայության և համամարդկային արժեքների վրա հիմնված նոր Սիրիայի ստեղծման ուղղված պահանջների իրագործումը, շարունակելու է առկա համերաշխությունը Սիրիայի ժողովրդի հետ»,- ասել է Դավութօղլուն:
Ռուսաստան
Դավութղլուն նշել է, որ
Թուրքիայի մյուս կարևոր գործընկեր և տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից կարևոր
դերակատար Ռուսաստանի հետ հարաբերությունները արագորեն զարգանում են, և բազմաթիվ
բնագավառներում շոշափելի արդյունքներ են գրանցվել:
Առաջիկայում Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա տեմպը պահպանելու և ավելի ակտիվացնելու ուղղությամբ
ջանքեր կգործադրվեն: Իսկ հարևան և
ռազմավարական գործընկեր Ուկրաինայում առկա ճգնաժամը, որը կարող է դառնալ
տարածաշրջանային անկայունության պատճառ, և կարող է ազդել միջազգային խաղաղության և
անվտանգության վրա, պետք է լուծվի
դիվանագիտական ճանապարհով՝ հիմվելով Ուկրաինայի տարածքային
ամբողջականության և միջազգային իրավունքի վրա:
Կովկաս
Այս բաժնում վարչապետն անդրադարձել
է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Մեր կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու տարածաշրջանում առկա լարվածության նվազեցումն է: Այս տեսակետից մենք կշարունակենք ջանքեր գործադրել Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, Ադրբեջանի տարածքների և Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության վերացման ուղղությամբ: Կշարունակվեն նաև հայ-թուրքական կարգավորմանն ուղղված մեր քայլերը: Ակնկալում ենք,
որ Հայաստանը ոչ թե պատմական թշնամությամբ, այլ փոխադարձ շահերի և համագործակցության տանող,
արդար հիշողության որոնմանն ուղղված համապարփակ ընկալմամբ կառաջնորդվի և մեր նախաձեռնություններին առաջադեմ մոտեցմամբ կպատասխանի»:
Ասիա,
Աֆրիկա
Աֆրիկա մայրցամաքում կավելացվի Թուրքիայի դեսպանությունների
թիվը: Թուրքիան կփորձի ամրապնդել հարաբերությունները Հնդկաստանի հետ, որը
համարվում է հարավ-արևելյան Ասիայում
կարևոր քաղաքական և տնտեսական ուժերից մեկը, իսկ Աֆղանստանում և Պակիստանում
կայունության համար կշարունակի ներդրում ունենալ:
Նոր սահմանադրություն
Դավութօղլուն, նշելով որ «Արդարություն և զարգացում կուսակցության» կառավարական
ծրագրերում կարևորագույն թեմաներից մեկը եղել է նոր սահմանադրությունը, ասել է . «Առկա
սահմանադրության կառուցվածքը չի կարող հնարավորությունների միջավայր ստեղծել նոր
Թուրքիայի համար: Այն չի բավարարում մեր ազգի սպասելիքները, պահանջները ,
ընկալումները և նպատակները: Նախկին
ընկալումները և ղեկավարման միջոցները նոր Թուրքիային չեն համապատասխանում: Առկա
սահմանադրությունը ժողովրդավարական հավասարակշռության և վերահսկողության գործիքներ
չունի: Մենք հասարակությանը պարտադրված, օտարացնող այս սահմանադրության փոխարեն նոր
սահմանադրության անհրաժեշտություն ենք տեսնում:
Նոր Թուրքիան հասարակական խաղաղության և
դինամիկայի տանող, դեպի առաջ ն նայողսահմանադրություն է անհրաժեշտ: Անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որի
նկատմամբ մեր ազգը վստահություն կունենա, ինչպես նաև սահմանադրություն, որը կբավարարի
մեր ազգի ժողովրդավարությանը, բարեկեցությանը, ապագային ուղղված սպասելիքներն ու
պահանջները: Նոր Թուրքիան արդեն ազատական,
քաղաքացիական և ժողովրդավարական սահմանադրություն պետք է ստանա: Նոր Թուրքիան քաղաքացիական և ժողովրդավարական
նոր սահմանադրությամբ պետք է թարմացվի:
Համապարփակ, միասնականացնող,
ազատականացնող քաղաքացիական սահմանադրություն պատրաստելու համար մենք մեր առաջ ոչ
մի խոչընդոտ չենք տեսնում»:
Կարգավորման գործընթացը
Դավութօղլուն, նշելով թե երկրի միասնականությանն ու ամբողջականությանը սպառնացող
դեպքերի հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիներ զոհվեցին, հարյուրավոր միլիոն
լիրաներ վատնվեցին և երկիրը մեծ վնասներ կրեց ասել է .
«Այս խնդիրը ներքին քաղաքականությունից
մինչև արտաքին քաղաքականություն , տնտեսությունից մինչև հասարակական եղբայրություն`
բոլոր բնագավառները գերի է վերցրել: Խնդիրը արհամարո, կամ էլ սխալ եղանակներով
լուծել ցանկացող նախաձեռնությունները չբավարարվեցին խնդիրը խորացնելով , նրանք
սպառնալիքի տակ դրեցին հասարակական միասնականությունն ու ամբողջականությունը:
ԱԶԿ-ն իշխանության գալու առաջին իսկ օրվանից ժխտման և ձուլման քաղաքականությանը
վերջ տալով` ջանացել է իրավունքը և ազատությունները բոլոր քաղաքացիների համար
հավասար հարթության վրա դնել: Արևելյան և հարավ -արևելյան մեր նահանգներում
ներդրումային քաղաքականությամբ, հատկապես կրթական , առողջապահական և սոցիալական
աջակցությամբ, ջանացել է ինչ որ կերպ կորուստները փողհատուցել:
Այս ուղղությամբ 61-րդ կառավարության սկսած և պետական քաղաքականության վերածված կարգավորման
գործընթացը ավելի հաստատուն ձևով շարունակելու համար, համապատասխան բոլոր
կառույցները արդյունավետ ձևով կորդինացնելու
և ամենակարճ ժամկետներում լուծում գտնելու համար անհրաժեշտ աշխատանքները
կտանենք: Որպես 62-րդ կառավարություն
մենք կշարունակենք իրականացնել այս
եղբայրության նախագիծը, որը կփոխի Թուրքիայի ճակատագիրը:
«Զուգահեռ կառույցի» դեմ պայքարի վերաբերյալ
Դավութօղլուն ասել է. «Մեր կառավարությունը քաղաքական համակարգի դեմոկրատացման
առումով լուրջ ձեռքբերումներ է ունեցել: Միայն թե, ավանդական դերակատարների և
կազմակերպութոյւնների դեմ վարած պայքարի միջոցով մեր կառավարությունը, ազգային կամքի վրա հենված
ժողովրդավարական քաղաքական համակարգ կառուցելիս,
փետրվարի 7-ին և դեկտեմբերի 17-25-ի դեպքերով և դրան հետևած զաևգացումներով
նոր հարձփակումների ենթարկվեց: Կշարունակենք օրենքի շրջանակներում պայքարել քաղաքացիական հասարակության տարբեր հատվածներին
իրենց ազդեցության տակ վերցնել ցանկացող և քաղաքականությունը իրենց շահերին
ծառայեցնել ջանացող ու ազգային անվտանգությանը սպառնացող նախաձեռնությունների դեմ:
Այս նոր խմբավորմանը թույլ չենք տա, որ սպառնալիքի տակ դնի մեր ազգային անվտանգությունը:
Այս միավորման միջազային կապերը հաշվի առնելիս հասկանում ենք, որ կատարվածը
ուղղված է ոչ միայն կառավարության , այլ նաև
պետականության դեմ, ուստի այն վերածվել
է ազգային անվտնագության հարցի: Թող ոչ ոք չկասկածի, որ այս հարցում մենք վճռական ենք»:
Հզոր տնտեսություն
«Մեր ձևավորած կայունության մթնոլորտում հանրային հատվածներից ծագող բոլոր ռիսկերը
վերացվել են, մակրոտնտեսական անորոշությունները նվազել են, ներդրումները լրջորեն ավելացել են: Նպատակ ունենք 2023 թվականին ՀՆԱ-ն հասցնել 2 տրիլիոն դոլարի,
մեկ շնչի եկամուտը 25 հազար դոլարի , արտահանումը 500 միլիարդ դոլարի ,
գործազրկության մակարդակը իջեցենել 5 %-ի:
Ցանկանում ենք առաջիկա ժամանականերում արտադրական արդյունաբերության
ՀՆԱ-ի մասնաբաժինը ավելացնել: Կհզորացնենք գնային կայունությունը և ֆինանսական
քաղաքակականությունում մեր ունեցած ձեռքբերումները: Կզարգացնենք գիտությունը տեխնոլոգիաները և նորարարության կարողունակությունը: Կզարգացնենք
հեղինակային իրավունքների պաշտպանոություն բնագավառը: Գիտական և տեղեկատվական
տեխնոլոգիաները արդյունավետորեն կօգտագործվեն: Լոգիստիկ և կապի ենթակառուցվածքները
կբարելավվեն»,-ասել է Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |