Տարածաշրջան10:50, 03 Սեպտեմբեր 2014
Էրդողան. «Մենք երկու պետություն, մեկ ազգ ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել:
Ըստ թուրքական «Հաբեր 7» լրատվական կայքի՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ հանդիպման օրակարգային կարևոր հարցերից է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Նա նշել է, որ այդ հարցում կատարվելիք բոլոր քայլերը քննարկվել են երկողմ հանդիպումների ընթացքում:
Երկու նախագահների հանդիպման օրակարգում ընդգրկված մյուս կարևոր հարցը վերաբերում է էներգետիկ ոլորտին:
Երկու նախագահների հանդիպման օրակարգում ընդգրկված մյուս կարևոր հարցը վերաբերում է էներգետիկ ոլորտին:
Էրդողանը տեղեկացրել է, որ այս ամսի 20-ին տեղի կունենա Տրանս-անատոլիական (TANAP) գազատարի հիմնարկեքի արարողությունը:
Ի դեպ, այդ գազատարի կառուցմամբ նախատեսվում է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով արտահանել Եվրոպա:
Ասուլիսի ընթացքում Էրդողանը, հիշեցնելով Ադրբեջանի նախկին նախագահի՝ Հեյդար Ալիևի խոսքերը, ասել է. «Մենք գիտենք, որ երկու պետություն, մեկ ազգ ենք: Մեր այս միասնականությունը նույն վճռականությամբ պետք է շարունակվի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

16:56, 17 ապր
ԱՄՆ-ն փորձում է կանխել բախումը Թուրքիայի ու Իսրայելի միջև
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

17:17, 16 ապր
Türkiye Gazetesi. «Մայիսին PKK-ն ինքնալուծարվելու է»
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

10:52, 15 ապր
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները
Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |