Միջազգային13:22, 05 Սեպտեմբեր 2014
Էրդողանն Օբամայից կպահաջնի արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ումից պահանջելու է արտահանձնել ԱՄՆ-ում բնակվող հայտնի իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի վեհաժողովին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիա մեկնելիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանը, լրագրողներին ներկայացնելով Օբամայի հետ հանդիպման օրակարգային հարցերը, նշել է, որ Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներից և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղված հարցերից բացի կքննարկվեն նաև Թուրքիայի ազգային անվտանգությանը, «զուգահեռ կառույցին», երկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող թեմաներ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ» թերթը:
Էրդողանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ նախագահի հետ «զուգահեռ կառույցի» վերաբերյալ ինչ հարցեր են քննարկվելու, ասել, որ ԱՄՆ-ից, որպես ռազմավարական գործըկեր, պահանջելու է՝ կամ Գյուլենին արտաքսել, կամ հանձնել Թուրքիային :
Ըստ Էրդողանի, ստեղծվել է մի լրտեսական կառույց, որը գաղտնալսել է Թուրքիայի վարչապետի (մինչև նախագահական ընտրություները-խմբ.) և նախարարների խոսակցությունները: Իսկ այդ ամենը ղեկավարող կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիայում:
Նշենք, որ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը հզոր իսլամական շարժման առաջնորդ է և բազմաթիվ մահմեդական երկրներում, այդ թվում և Թուրքիայում ազդեցիկ լծակներ ունի: 2013թվականի վերջին Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալը կապվում է Էրդողան-Գյուլեն հակամարտության հետ: Իսկ նախկինում գյուլենական համայնքը միշտ դիտվել է որպես Էրդողանի վարչակազմի վարած իսլամական քաղաքականությունը սատարող ուժ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:39, 16 ապր
Ստամբուլում կկայանա Պաղեստինին աջակցող խորհրդարանական խմբի հանդիպումը
Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

12:01, 10 ապր
Ստամբուլում մեկնարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը
Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

14:15, 07 ապր
2100-ին Թուրքիայի բնակչությունը կկազմի 89 մլն
Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |