Իրավական08:12, 06 Սեպտեմբեր 2014
Հունաստանի խորհրդարանը մասամբ քննարկել է Ցեղասպանությունների հերքում քրեականացնող օրինագիծը

Հունաստանի խորհրդարանում
երեկ քննարկման էր դրվել այլատյացության դեմ պայքարի օրինագիծը, որը պատիժ է սահմանում
նաև Հայոց ցեղասպանությունը հերքողների նկատմամբ:
Թուրքական «Հաբերլեր»
լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հույն պատգամավորները
հաստատել են 6 կետից բաղկացած օրինագծի 3 կետը, իսկ մյուս 3-ի քվեարկությունը հետաձգել են: 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, որոնք նախատեսում են միջազգային
դատարանների և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, պատերազմական
և մարդկության դեմ իրագործված հանցագործությունները դիտավորյալ ժխտողների նկատմամբ
դրամական պատիժ և ազատազրկում սահմանել, քվեարկության
կդրվեն հաջորդ երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին:
Հունաստանի խորհրդարանի
3 ընդդիմադիր կուսակցությունը դեմ են արտահայտվում օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն
սահմանափակում է խոսքի ազատությունը և իրականում այլատյացության դեպքերի դեմ կանխարգելիչ մեխանիզմների չի պարունակում:
Մարդկության
դեմ հանցագործությունները, այդ թվում և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող
օրինագիծը քննարկվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ
Անտոնիս Սամարասի հանդիպման ժամանակ: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել երեկ Ուելսում
անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Էրդողանը Հունաստանի
վարչապետին զգուշացրել է, որ այդ օրինագիծը
թուրք-հունական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնա: Հունական կողմն էլ ընդգծել
է, որ օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին:
Ըստ հունական կողմի՝ օրենքը պատրաստվել է ի նշան զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքի
և որևէ կերպ չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |