Գիտակրթական09:02, 12 Սեպտեմբեր 2014
Agos. Թուրքական դասագրքերում հայերին շարունակում են ներկայացնել որպես «դավաճաններ»
Թուրքիայում
սեպտեմբերի 15-ից մեկնարկում է 2014/15 ուստարին: Ուստարում նախակրթական և միջնակարգ դպրոցների համար նախատեսվող դասագրքերը
հրապարակվել են Թուրքիայի Կրթության նախարարության կայքում: «Ագոս» շաբաթաթերթը տեղեկացնում
է, որ այս ուստարվա ընթացքում ևս աշակերտներն իրենց երկրի պատմությունը սովորելու են
պաշտոնական թեզերի հիման վրա, որոնք փոփոխության չեն ենթարկվել:
Ինչպես նախորդ տարիներին, այս ուստարի ևս դասագրքերում հայերը ներկայացվում են որպես «դավաճան»: Պաշտպանվում է տեսակետը, որ ոչ թե թուրքերն են հայերին սպանել, այլ հակառակը:
Դասագրքերում շեշադրում է կատարվում 19-րդ դարից սկսված ռուսների և անգլիացների կողմից անկախության խոստումների վրա, որոնցով նրանք հրահրել են հայերին Օսմանյան պետության դեմ, իսկ 1-ին Համաշխարհայինի ժամանակ հայերի բռնի տեղահանությունը «գաղթ» բառով է բնորոշվում:
Հայերին «գաղթեցնելու»
հիմնական պատճառն էլ եղել է տեղի թուրք բնակչության կոտորածը: «Օսմանյան պետությունը
հայերի և ռուսների համագործակցությունը կանխելու և կոտորածները դադարեցնելու համար
հայկական ահաբեկչական կազմակերպությունները՝ Հնչակյան և Դաշնակցություն ընկերակցությունները
փակեց: Բացի այդ ապահովեց պատերազմական գոտում բնակվող հայերի ժամանակավոր գաղթը Սիրիա»,-գրված
է դասագրքում:
Դասագրքերում հայերը և մյուս քրիստոնյաները ներկայացվում են որպես դաշնակից պետությունների ձեռքում գործիք՝ ուղղված Օսմանյան կայսրության կործանմանը: Անգամ համարվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի կողմից ուսուցման ժամանակակից մեթոդաբանությամբ առաջին դպրոցների բացումը ավելի շատ միտված է եղել պետությանը վնասելուն, քան օգուտ տալուն:
Այս ուստարում
«հայերի դեմ պայքարի» մասին տեղեկությունները
աշակերտներին կներկայացվեն 8-րդ դասարանի համար նախատեսված «Թուրքիայի Հանրապետության
հեղափոխության պատմությունը և քեմալականությունը» դասագրքում: Դասագրքի «Արևելյան ճակատ»
բաժնում հայերը ներկայացվում են որպես «դավաճաններ», որոնք Օսմանյան կայսրությունում
հարյուրամյակներ շարունակ ապրել են խաղաղության և բարօրության մեջ:
Իսկ ահա 10-րդ
դասարանի պատմության դասագրքում նշվում է, որ ապրիլի 24-ը ոչ թե հայ մտավորականների,
այլ առաջնորդների ձերբակալման օրն է և այդ օր Ստամբուլում հայկական կոմիտեները ղեկավարող 2345 մարդ էր ձերբակալվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Խոսքը պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գրքի մասին է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |