Մշակութային13:56, 12 Սեպտեմբեր 2014
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը հանվել է Ստամբուլում անցկացվող կինոշաբաթի ֆիլմացանկից
Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» (The cut) ֆիլմը հանվել է «Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամի» կողմից կազմակերպվող «Filmekimi» կինոշաբաթի շրջանակներում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը:
Չնայած
«Facebook»-ում հիմնադրամի պաշտոնական էջը
ժամանակին հայտնել էր, որ կինոշաբաթում ցուցադրվելու է նաև Աքընի ֆիլմը`այնուամենայնիվ
այն ցանկից հանվել է:
Ըստ «Ստամբուլի
մշակույթի և արվեստի հիմնադրամի» ներկայացուցիչների տեղեկությունների՝ այն, արտասահմանում ֆիլմը ներկայացնող ընկերությունների պահանջով է այն հանվել միջոցառման
ցանկից: Նշվում է, որ այդ որոշումը որևէ քաղաքական ենթատեքստ չունի:
Ֆիլմը ներկայացնողները
հայտնել են, որ Թուրքիայում «Սպի»ն հավանաբար ուշացումով կբարձրանա մեծ էկրան: Այդ
իսկ պատճառով էլ չեն ցանկանկացել, որ կինոշաբաթի և կինոթատրոններում ֆիլմի հիմնական ցուցադրության
տարեթվերի միջև մեծ տարբերություն լինի:
«Filmekimi»-ը
կազմակերպվում է ամեն տարի հոկտեմբեր ամսին և տևում է մեկ շաբաթ, որի ընթացքում ցուցադրվում են տվյալ
տարվա ամենասպասված ֆիլմերը: Այս տարի թվով 13-րդ «Filmekimi»-ն անցկացվելու է հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում:
«Սպի» ֆիլմը
պատմում է մի տղամարդու մասին, որը ցեղասպանության տարիներին կորցնում է իր զույգ դուստրերին
և տարիներ հետո իմանալով, որ նրանք ողջ են՝ ճանապարհվում է նրանց փնտրելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |