Միջազգային12:22, 15 Սեպտեմբեր 2014
Ամերիկացի մասնագետ. «ԱՄՆ-ում Թուրքիայի համբավը տուժել է»

ԱՄՆ-ում ոչ ոք չի հավատում, որ դեկտեմբերի 17-ին և 25-ին տեղի
ունեցած գործողությունները հեղաշրջման փորձեր էին, բացառություն են կազմում միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
համար աշխատողները: Այս մասին թուրքական «Թարաֆ» թերթին հայտնել է ԱՄՆ գաղտնի
ծառայությունների Թուրքիայի գծով մասնագետ Հենրի Բարքեյը:
Պատասխանելով այն հարցին,
թե ինչպես են Ամերիկայում ընդունում իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու
Թուրքիայի պահանջները՝ Բարքեյ նշել է, որ ԱՄՆ-ում դա անգամ ծիծաղ է առաջացնում:
Նշենք, որ վերջերս Թուրքիայի վարչապետ Ահմեթ
Դավութօղլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ից Գյուլենին պահանջելու համար փաստերի վրա հիմնված
իրավական գործընթաց է սկսվել:
Ամերիկացի մասնագետը հայտնել է, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ ճնշումները, թե «Գյուլենին չեք տալիս մենք էլ պատժամիջոցներ կկիրառենք»,
թերթերի հարձակողական դիրքորոշումը, թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն կառաջացնեն:
Հարցին, թե «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (այժմ՝ «Իսլամական պետություն» (ԻՊ)- խմբ.) դեմ գործողություններ իրականցնելու համար Թուրքիայի
հետ ինտենսիվ բանակցություններն արդյոք փոխում են Թուրքիայի հանդեպ ընկալումը, Բարքեյը պատասխանել
է, որ Թուրքիայի համբավը զգալիորեն տուժել է: Ըստ նրա՝
այդ գործընթացը վաղուց էր սկսվել, պատճառը մարդու իրավունքների խախտումներն էին, սակայն այդ ժամանակ ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ դեռ կային, իսկ հիմա դրանք էլ չկան: Նրա խոսքերով՝ ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի
նկատմամբ համակրանք տածող խումբը, որը տարածում էր հայկական օրինագծերի դեմ հանդես
եկող կառավարության փաստարկները, քչացել է, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի հայտնվելու դեպքում ընդունվելու հավանականությունը ավելի մեծ է:
Հիշեցնենք, որ
2013-ի դեկտեմբերի 17-ին Անկարայում և Ստամբուլում իրականացվել էր «Մեծ կաշառակերություն»
անվամբ ոստիկանական խոշոր օպերացիան, որի հետևանքով երկրում ծագել է կոռուպցիոն սկանդալ
ու ներկառավարական ճգնաժամ:
կոռուպցիոն սկանդալը կապվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակովղ հզոր իսլամական
շարժման առաջնորդ, թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ: Նախկինում
Գյուլենի ղեկավարած շարժումը միշտ դիտվել է որպես Էրդողանի վարչակազմի վարած իսլամական
քաղաքականությունը սատարող ուժ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |