Ցեղասպանություն07:33, 17 Սեպտեմբեր 2014
«Թալեաթ փաշա» կոմիտեն ձգտում է անվավեր դարձնել Հունաստանում ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց
ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը ոտքի է հանել «Թալեաթ փաշա»
կոմիտեին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվականը:
Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Մենք գալիս ենք Հունաստան` ձեր
երեսին շպրտելու ցեղասպանության սուտը»:
Նշյալ կոմիտեի ղեկավար պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը դատապարտել է Հունաստանի խորհրդարանի ընդունած բանաձևը` համարելով այն անօրինական:
«Մենք մեկնում ենք Հունաստան այդ բանաձևի անվավերությանը հասնելու համար»,- ասել է կոմիտեի ղեկավարը: Վերջինս նաև դժգոհել է Թուրքիայի արտգործնախարարության և խորհրդարանի ցուցաբերած անտարբեր լռությունից` պնդելով, որ պետության պարտքն է արձագանքել նման զարգացումներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանում ընդունվել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ, համաձայն որի, Հունաստանում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կենթարկվեն 3-6 ամսյա բանտարկության և 5000-20.000 եվրո տուգանքի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |