Միջազգային10:17, 18 Սեպտեմբեր 2014
Թուրքական ASELSAN-ը ռազմական համագործակցություն է սկսում աֆրիկյան գործընկերների հետ

Թուրքական ASELSAN ընկերությունը համագործակցության
պայմանագիր է ստորագրել Հարավային Աֆրիկայի Հանրապետության (ՀԱՀ)
ռազմարդյունաբերական խոշարագույն ընկերություններից մեկի` Paramount Advanced Technologies-ի (PAT) հետ:
ASELSAN-ի ներկայացուցիչները Հարավաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել են միջազգային էքսպոյի և ներկայացրել ռազմական նշանակության իրենց արտադրանքի տեսականին: Էքսպոյին մասնակցել են ավելի քան 400 նմանատիպ կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից:
Նշյալ պայմանագրով երկու ընկերությունները տեղական և միջազգային շուկաներում միասին գործելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացնում է, որ այդ պայմանագրի կնքմամբ ճանապարհ է բացվում երկու ընկերութունների համատեղ նախագծերի իրականացման համար:
Նշենք, որ շուրջ 40 տարվա գործունեության պատմություն ունեցող ASELSAN-ը համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը, որը մասնագիտացված է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ: Հիմնադրվել է 1975-ին թուրքական բանակի զինանոցը ժամանակակից սարքավորումներով հագեցնելու նպատակով: 1983-ին սկսել է իր արտադրանքի առաջին արտահանումը: Այս պահի դրությամբ ASELSAN-ը ունի մինչև 2024 թվականը նախանշված 9.4 մլրդ ամերիկյան դոլարի պայմանագրեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |