Տարածաշրջան13:55, 19 Սեպտեմբեր 2014
Քուրդ առաջնորդը կոչ է անում պատերազմել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ

Թուրքիայում գործող «Ժողովուրդների դեմոկրատական
կուսակցության» համանախագահ, հանրապետության նախագահի նախկին թեկնածու, ծագումով
զազա քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը քուրդ երիտասարդներին կոչ է
արել պատերազմել «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական կազմակերպության
ահաբեկիչների դեմ:
Անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդական գյուղեր գրաված և քրդաբնակ Քոբանի բնակավայրը պաշարած իսլամիստ ահաբեկիչների գործողություններին` Դեմիրթաշը դժգոհել է, որ Թուրքիայի իշխանությունները կոշտ հայտարարություններով չեն դատապարտում այդ ամենը: Թեև պաշտոնական Անկարան կտրականապես հերքում է «ԻՊ»-ի հետ գործակցելու մասին լուրերը, բայցևայնպես, ըստ Դեմիրթաշի, կասկածները խորանում են, երբ Թուրքիան փաստորեն չի անդամակցում «ԻՊ»-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային, չի օգնում է ահաբեկիչների դեմ մարտնչող քրդերին:
Դեմիրթաշը խստորեն դատապարտել է վարչապետ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստվում են ընդունել և ապաստան տալ Քոբանիից ճարահատյալ տեղահանվող սիրիացի քրդերին: Ըստ քուրդ առաջնորդի` Դավութօղլուի այդօրինակ հայտարարությունը ըստ էության համարձակություն է տալիս իսլամիստներին` շարունակելու իրենց սև գործը: Մինչդեռ պետք էր հենց «ԻՊ»-ին ուղղված սպառնալից հայտարարություն անել:
Դեմիրթաշի դիտարկմամբ` Դավութօղլուի հայտարարությունը կարծես թե հետևյալ ուղերձն է պարունակում. «Իսլամիստները թող հարված հասցնեն, իսկ մենք էլ կընդունենք այս կողմ գաղթող հալածյալներին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |