Միջազգային07:39, 20 Սեպտեմբեր 2014
Էրդողանը մեկնելու է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի նստաշրջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի
21-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ` մասնակցելու սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը
Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին:
Նախագահականի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` նստաշրջանին
մասնակցելու են պատվիրակություններ աշխարհի 193 երկրից նախագահի կամ վարչապետի
մակարդակով:
Թուրքիայի նախագահի հետ միասին Նյու Յորք են մեկնելու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Իդրիս Գյուլլունջեն, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը և մի շարք պաշտոնատար այլ այրեր:
Թուրքական «Անկա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է Էրդողանի հանդիպումը հայ եկեղեցու արևելյան թեմի արքեպիսկոպոսի, ԱՄՆ մահմեդական համայնքի ներկայացուցիչների և հրեական համաշխարհային կոնգրեսի պատվիրակության հետ: Բացի այդ Էրդողանը, մասնակցելով «Միջազգային հարաբերությունների խորհուրդ» անվամբ վերլուծական կենտորնում կազմակերպվելիք համաժողովին, հանդես է գալու ելույթով:
Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահը հրավիրվելու է ամերիկյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տրվելիք աշխատանքային ճաշին և ամերիկյան ներդրողներին ներկայացնելու է Թուրքիայի բիզնես-միջավայրը, պոտենցիալն ու առևտրատնտեսական հնարավորությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |