Տարածաշրջան11:15, 22 Սեպտեմբեր 2014
«ԻՊ»-ի ահաբեկիչները ծանր զրահատեխնիկան ստանում են Թուրքիայից

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական
խմբավորման հարձակումների հետևանքով Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Քոբանի
բնակավայրն ամայանում է: Տասնյակ հազարավոր քուրդ փախստականներ փորձում են հատել
թուրք-սիրիական սահմանը և ապաստան գտնել հարևան երկրում: Ըստ պաշտոնական
տվյալների` արդեն 130.000 գաղթական է պատսպարվել Թուրքիայում:
Թուրքական «T24» լրատվակին թղթակիցը մեկնել է ռազմական գործողությունների գոտի և զրուցել քրդական ինքնապաշտպանական զինուժի հրամանատարներից Սիփան Հեմոյի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ վերջին 1 շաբաթում իրենք ոչնչացրել են «ԻՊ»-ի 250 ահաբեկչի, առգրավել են տանկեր ու այլ զինտեխնիկա: Նշել է նաև, որ Թուրքիայից հարյուրավոր կամավորներ են եկել` համալրելու քրդական ուժերը: Հեմոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ահաբեկիչներն առաջին անգամ են ծանր զինատեսակներով (տանկեր, հակատանկային և հակաօդային հրթիռներ) հարձակումներ գործում:Ահաբեկիչների օգտագործած ծանր զինատեսակները, ըստ նրա, Թուրքիային են պատկանում:
Այս թեմայով տեղեկություն է հրապարկել նաև բրիտանական « Independent» պարբերականը: Հրապարակման մեջ նշվում է, որ ահաբեկիչների ծանր զրահատեխնիկան մատակարարվում է Քաթարի ու Թուրքիայի գործուն մասնակցությամբ: Նույնիսկ մատակարարման շղթան ու կարգը հստակեցնելու համար օգոստոսին Անկարայում գաղտնի խորհրդակցություն է անցկացվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |