Միջազգային09:07, 23 Սեպտեմբեր 2014
Էրդողանը հերքել է այն լուրերը, թե Օբաման հրաժարվել է Թուրքիային հանձնել Գյուլենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է այն լուրերը, թե ինքը ԱՄՆ-ի արտաքին կապերի խորհրդում (CFR) դռնփակ հանդիպման ժամանակ ասել է, որ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու պահանջը Օբաման մերժել է:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի` ԱՄՆ-ի արտաքին կապերի խորհրդի նախագահ Ն. Հասսը իր թվիթերյան էջում գրել է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը ասաց. «Օբաման Գյուլենին վերադարձնելու
մեր պահանջը, անվտանգության նկատառումներից ելնելով, մերժեց»»:
Սակայն այսօր Նյու Յորք մեկնելուց
առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Էրդողանը հերքել է այդ տեղեկատվությունը ասելով`
«Ես նման բան չեմ ասել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |