Միջազգային08:29, 23 Սեպտեմբեր 2014
Թուրքիան գաղտնի կերպով փորձում է միջուկային զենք պատրաստել

Թուրքիան գաղտնի կերպով կյանքի է կոչում միջուկային
զենքի պատրաստման ծրագիր: Այս մասին տեղեկություն է տարածել գերմանական «Die Welt»
պարբերականը: Նշվում է, որ գերմանական հետախուզությունը հնարավոր է հենց այդ
պատճառով էր գաղտնալսումներ իրականացրել Թուրքիայում:
Հոդվածը հեղինակել է Գերմանիայի պաշտպանության նախարարության պլանավորման բաժնի նախկին աշխատակից Հանս Ռուհլեն: Վերջինիս դիտարկմամբ` ատոմային ռումբ ստեղծել կարողանալու համար անհրաժեշտ տեխնիկական գիտելիքները յուրացվել է Պակիստանում: Ըստ նշյալ հարապարակման` չպետք է պատահական համարել նաև Ռուսաստանի, Ճապոնիայի ու Ֆրանսիայի հետ Թուրքիայի համատեղ աշխատանքների իրականացումն ատոմային էներգիայի կայաններ կառուցելու համար:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տևական ժամանակ նպատակ է հետապնդել ունենալու միջուկային զենք: Հոդվածագիրը հայտնում է, որ Էրդողանի հրահանգով դեռևս 2010 թվականին ստեղծվել է ուրանի հարստացման հաստատություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |