Տարածաշրջան09:28, 23 Սեպտեմբեր 2014
Քըլըչդարօղլուն մեղադրվում է ընդիմադիր նախկին առաջնորդի դեմ սեքս-սկանդալ հրահրելու մեջ

Թուրք գործարար Ջանֆեր
Դելիիսմաիլը 4 տարի առաջ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)
նախկին նախագահ Դենիզ Բայքալի անվան շուրջ ծագած սեքս- սկանդալի համար մեղադրել է ներկայիս
նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
2010 թվականի մայիսի
6-ին հրապարակվել էր Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջեւ սեռական հարաբերությունների տեսագրությունը, որ նկարահանվել էր թաքնված տեսախցիկով:
Գաղտնի տեսաձայնագրությունը, ըստ Դելիիսմաիլի, Քըլըչդարօղլուն պահել էր թուրքական «Իշ բանկասը»-ի Անկարայի մասնաճյուղում, որտեղից 2009 թվականի դեկտեմբերի 9-ին դուրս էր բերել Քըլըչդարօղլուի քարտուղար Շյուքրան Քյություքչուն: Դելիիսմաիլը հայտնել է, որ այդ օրը ինքը բանկի մոտ տեսել է Քյություքչուին, ով Քըլըչդարօղլուի անունից տրված լիազորագրով այնտեղից դուրս է բերել հատուկ արկղում պահվող իրերը: Այդ դեպքից 5-6 ամիս հետո, երբ հրապարկվեց այդ տեսանյութը, Բայքալը հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն կուսակցության նախագահ ընտրվեց Քըլըչդարօղլուն:
Դելիիսմաիլի կարծիքով Քըլըչդարօղլուն բանկի հատուկ արկղում պահվող տեսաերիզը
հրապարակել է, որպեսզի Բայքալի հրաժարականից հետո զբաղեցնի նրա պաշտոնը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |