Միջազգային08:35, 24 Սեպտեմբեր 2014
Էրդողանը չի բացառել, որ ռազմական աջակցություն կցուցաբերի «ԻՊ»-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային

Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ
Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դրական վերաբերմունքն է հայտնել
այն կապակացությամբ, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիան
հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» (ԻՊ) կոչվով ահաբեկչական խմբավորման`
Սիրիայի հենակետերին:
«Ջիհան» լրատվական գործակալության թղթակցի հարցին, թե Թուրքիան ինչ ներդրում է պատրաստվում ունենալ ահաբեկիչների դեմ մղվող պայքարում, Էրդողանը հստակ պատասխան չի տվել` ասելով, որ կվերադառնա Թուրքիա, կառավարության հետ կխոհրդակցի, նոր պարզ կլինեն Անկարայի կատարելիք քայլերը: Իսկ այն հարցին, թե հնարավոր է Թուրքիան նաև ռազմական ներդրում ունենա, Էրդողանը արձագանքել է.
«Ընկերներ, մեր աջակցությունը ամեն տեսակ կարող է լինել,
ռազմական, քաղաքական և այլ»:
Հիշեցնենք, որ Թուրքիան հրաժարվել էր մաս կազմել վերոնշյալ միջազգային կոալիցային, որի նպատակը Սիրիան և Իրաքը ահաբեկած «ԻՊ»-ի գրոհայիններին վնասազերծելն է` պատճառաբանելով Մոսուլում «ԻՊ»-ի կողմից պատանդ պահվող Թուրքիայի 49 քաղաքացիների առկայությունը: Բայց վերջիններս արդեն ազատ են արձակվել:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացրած ահնդիպումից հետո հայտարարել է, որ պատանդների ազատ արձակումից հետո արդեն Թուրքիան կկարողանա առաջավոր դիրքեր զբաղեցնել «ԻՊ»-ի դեմ մղվող պայքարում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |