Միջազգային11:55, 26 Սեպտեմբեր 2014
Նյու Յորքի ոստիկանները կարգի են հրավիրել Էրդողանի թիկնապահներին (տեսանյութ)

Աշխատանքային այցով ԱՄՆ
մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը այցին վերջին օրը
վիճաբանություն է ունեցել Նյու Յորքի ոստիկանների հետ: Ըստ թուրքական «Դողան»
լրատվական գործակալության` ԱՄՆ-ից հեռանալուց առաջ, երբ Էրդողանը մասնակցելիս է
եղել «TURKEN» հիմնադրամի «Mandarin Oriental»
հյուրանոցում կազմակերպած ճաշին, մի խումբ
մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել հյուրանոցի շենքի առջև:
Էրդողանի թիկնապահները, որոնց մեջ է եղել նաև զարմիկը` Ալին Էրդողանը, ցուցարարների հետ լեզվակռվի են բռնվել և հայհոյել նրանց: Երբ Նյու Յորքի ոստիկանները փորձել են ցուցարարների մոտից հեռացնել Էրդողանի թիկնազորի անդամներին, վերջիններս քաշքուկ են սկսել ոստիկանների հետ: Բանը հասել է այնտեղ, որ ոստիկանները թիկնապահներից մեկին անգամ ցանկացել են ձերբակալել:
Միջադեպը հարթվել է, բայց Էրդողանը ստիպված է եղել ներսուդուրս անել հյուրանոցի հետնամուտքով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |