Տարածաշրջան08:29, 27 Սեպտեմբեր 2014
Թուրք պատգամավորը հետաքրքրվում է սիրիացի փախստականների մեջ հայերի քանակով

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության
պատգամավոր Նևզաթ Քորքմազը գրավոր հարցադիմում է ներկայացրել Ներքին գործերի նախարար
Էֆքան Ալային՝ պահանջելով Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների հարցով պարզաբանումներ տալ:
Քորքմազի պնդմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական
կազմակերպության հարձակումների պատճառով Թուրքիա անցած փախստականների մեջ կան ինչպես «Քրդական բանվորական կուսակցությանը» աջակցողներ, այնպես էլ 1915
թվականին Հայոց ցեղասպանության հետևանքով Թուրքիայից հեռացածների զավակներ: Ինչպես
տեղեկացնում է թուրք պատգամավորը, հայկական արմատներ ունեցող փախստականները չեն պատրաստվում
վերադառնալ Սիրիա, քանի որ վերադարձել են իրենց պապերը հողը: Ըստ այդմ, Քորքմազը կարծում է, որ նրանք Թուրքիա
են եկել որոշակի նպատակով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը:
Ելնելով վերոնշյալից՝ Քորքմազը հետևյալ հարցերն է ուղղել Ներքին գործերի նախարար Էֆքան
Ալային.
«Սիրիայից Թուրքիա եկած փախստականների ինքնությունը
և գաղթելու նպատակները մանրամասն ուսումնասիրող սոցիալական, քաղաքական ուսումնասիրություններ
և վերլուծություններ ունե՞ք:
Այդ անձանց շրջանում հայտնաբերվել են արդյո՞ք
ահաբեկչական խմբավորման անդամներ կամ այլ նպատակների համար Թուրքիա եկածներ:
Սիրիացի փախստականների շրջանում ինչքա՞ն է 1915-ին հայերի տեղահանության
(Հայոց ցեղասպանություն) ժամանակ Թուրքիայից աքսորված հայկական ծագում ունեցողների քանակը:
Որևէ գնահատական անո՞ւմ եք առ այն, որ այս հետ գաղթը կարող է լինել Հայկական սփյուռքի կողմից 2015-ի նախաշեմին Հայոց ցեղասպանության 100-ամյակի գործողություններից մեկը:
Դեռևս 57-րդ կառավարության ժամանակ Ձեր նախարարությանն առընթեր ստեղծված «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի ծրագիրը» արդյո՞ք շարունակում է իր գործունեությունը: Վերջին 5 տարվա ընթացքում որևէ միջոցառում անցկացվե՞լ է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |