Ցեղասպանություն12:02, 30 Սեպտեմբեր 2014
PirsusHaber. Ազնավուրը Էրդողանին հրավիրել է Հայաստան
Սերբական RTS հեռուստատեսության եթերում
աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրը թուրք ժողովրդին և Թուրքիայի նախագահ
Էրդողանին ուղղված կոչում նշել է, որ ցանկանում է՝ հայ և թուրք ժողովուրդները
փոխհամաձայնության գան:
Ըստ թուրքական «PirsusHaber» լրատվական կայքի՝
Ազնավուրն ասել է՝ չնայած որոշ ժամանակահատվածներում երկու ժողովուրդներին բաժանող
դեպքեր են տեղի ունեցել, այնուամենայնիվ, հայերն ու թուրքերը եղբայրներ են:
Ազնավուրն ասել է նաև, որ հայերն ու թուրքերը ստիպված են կրկին ընդհանուր կյանք
սկսել: 90-ամյա երգիչն ասել է, որ ցանկանում է մահվանից առաջ տեսնել երկու
ժողովուրդների միջև կայանալիք փոխհամաձայնությունը:
Ըստ աղբյուրի՝ Ազնավուրը հայտարարել է, որ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015-
թվականի ապրիլի 24-ին կայանալիք ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը:
Ազնավուրն ասել է, որ դեռևս Էրդողանից պատասխան չի ստացել՝ ավելացնելով. «Եթե
Էրդողանը որոշի գնալ Հայաստան, ապա ես էլ
կգնամ նրա հետ»:
Թուրքական կայքի լուրի համաձայն՝ Ազնավուրն
անդրադարձել է նաև հայերի կրած տառապանքները ժխտող թուրքերին՝ ասելով, որ խստորեն
դատապարտում է վերջիններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |