Ցեղասպանություն12:15, 30 Սեպտեմբեր 2014
Թուրքերը Գերմանիայում Հայոց ցեղասպանության դասավանդման դեմ հանրահավաք կանցկացնեն

Գերմանաբանակ թուրքերը Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցանման դեմ պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել: Ցույցը կազմակերպվելու է հոկտեմբերի 19-ին Դյուսելդորֆում գտնվող նահանգային խորհրդարանի շենքի դիմաց: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի հաղորդմամբ՝ հավաքը նախաձեռնել է գերմանաբնակ թուրք Ալի Սոյլեմեզօղլուի ղեկավարությամբ գործող «Dialog für Frieden e. V. » կազմակերպությունը:
Կայքը նշում է, որ 2 տարի առաջ էլ նույն
Սոյլեմեզօղլուն Հայոց ցեղասպանության մասին դասը ուսումնական ծրագրերից հանելու
համար նահանգի թուրքերից հավաքել էր 8 հազար ստորագրություն և ներկայացրել Ռեյն-Վեստֆալիայի կրթուրթյան նախարարություն:
Սոյլեմեզօղլուն ժողով է կազմակերպել, որի
ժամանակ էլ, ելույթ ունենալով, նահանգի բոլոր թուրքերին կոչ է արել մասնակցել
հավաքին: Վերջինս ելույթի ժամանակ խոսել է
Հայոց ցեղասպանության մոտեցող 100 ամյակի մասին՝ ավելացնելով, որ իրենք չեն կարող
թույլ տալ, որ իրենց երեխաներին դպրոցում պատմեն «տեղի չունեցած»
իրադարձություների մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |