Հասարակական10:01, 30 Սեպտեմբեր 2014
Հայերից ներողություն խնդրելու կոչ անող թուրք լրագրողների դեմ մահափորձ է նախապատրաստվում
Թուրքիայում սպառնացել են սպանել ընդդիմադիր
թերթերի հոդվածագիրներ Մուրադ Բելգեին (Թարաֆ) և Այդըն Էնգինին (Ջումհուրիյեթ): Թուրքական
«T24» ընդդիմադիր լրատվամիջոցի գրասենյակի մուտքի դռան մոտ անհայտ անձի կողմից «Մի
հայրենասեր» ստորագրությամբ ծրար է թողնվել, որի մեջ նախապատրաստվող մահափորձի
մասին տեղեկություն է հաղորդվում:
«Այդըն Էնգինի և Մուրաթ Բելգեի համար արդեն վճիռը կայացված է: Նախապատրաստվում է նրանց սպանությունը, համապատասխան մարդիկ արդեն անցել են գործի»:
«T24» լրատվականի խմբագիր Դողան Աքընը պահանջել է, որ Թուրքիայի իրավապահ մարմիններն ապահովեն նշյալ լրագրողների անվտանգությունը: Դողանը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո իրենց հեղինակած հոդվածների համար որոշ շրջանակների կողմից Բելգեն և Էնգինը հայտարավել էին դավաճաններ: Փաստորեն մահափորձ է նախապատրաստվում այն լրագրողների դեմ, ովքեր վերջերս դատապարտել էին պատմության դասագրքերում հայերի նկատմամբ ատելություն սերմանող նյութերը, անհապաղ պահանջել հանել դրանք կրթական ծրագիրից և ներողություն խնդրել հայերից: Հայ-թուրքական խաղաղության ձեռբերումը, ըստ նրանց, անցում է հենց այդ ներողության ճանապարհով 2015-ին ընդառաջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |