Միջազգային09:22, 01 Հոկտեմբեր 2014
Ժնևում՝ ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրելու պահանջը մերժվել է

Ժնևի շրջանային
իշխանությունը քաղաքում Միավորված Ազգերի կազմակերպության (ՄԱԿ) շենքի հարևանությամբ
Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրելու պահանջը մերժել է: Այս մասին տեղեկացնում
է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով շվեյցարական «Neue Züricher Zeitung» թերթին: Նշվում
է, որ հայկական հուշարձանի կանգնեցման դեմ Թուրքիայի ճնշումները տվել են իրենց արդյունքը:
Շրջանային իշխանությունը պահանջել է, որպեսզի Ժնևի քաղաքապետարանն այլ վայր գտնի հուշարձանի
համար, որը պետք է տեղադրվեր ՄԱԿ-ի հարևանությամբ՝ «Արիաննա» զբոսայգում: Ժնևի շրջանային
իշխանության ղեկավար Ֆրանսուա Լոնշամպը պահանջել է, որ հուշարձանը տեղադրեն մի վայրում, որն ավելի քիչ ուշադրություն
կգրավի:
Շվեյցարական թերթը
նշել է, որ արդեն 7 տարի է՝ քննարկվում է Ժնևում Հայոց ցեղասպանությանը նվիրված
հուշարձան տեղադրելու հարցը, որի շուրջ պայքար է ընթանում մի կողմից հայերի և Ժնևի
քաղաքապետարանի, մյուս կողմից Թուրքիայի և Շվեյցարիայի արտգործնախարարության միջև:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |