Իրավական10:22, 01 Հոկտեմբեր 2014
Փերինչեքի արձագանքը ՄԻԵԴ-ում իր գործով դատավարության վերսկսմանը
«Թուրքիայի աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքն արձագանքել է այն իրողությանը, որ Հայաստանը և Ֆրանսիան դիմում են ներկայացրել Եվրախորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի ներգրավվեն Փերինչեքի գործում: Եվրադատարանն ընդունել է Շվեյցարիայի օգտին հանդես գալու Հայաստանի և Ֆրանսիայի դիմումները:
Ըստ թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվականի` Փերինչեքն այդ կապակցությամբ ասել է հետևյալը. «Միայն Ֆրանսիան չէ, եթե ցանկություն կլինի, թող ողջ աշխարհն էլ գա»:
Սպասվում է, որ Փերինչեքի գործով առաջին դատական նիստը կհրավիրվի ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ 2007-ի մարտի 9-ին Շվեյցարիայի Վո կանտոնի դատարանը Փերինչեքին ենթարկել էր վարչական ու քրեական պատասխանատվության Հայոց ցեղասպաությունը հրապարակայնորեն ժխտելու համար: Իսկ 2013-ի դեկտեմբերի ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել, համաձայն որի, Շվեյցարիան խախտել է բողոքարկողի` տվյալ դեպքում Փերինչեքի` ինքնարտահայտման ազատությունը: Այնուհետև շվեյցարական կողմը դիմել էր Եվրադատարան` գործու գերագույն պալատում վերանայելու պահանջով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |