Տարածաշրջան09:02, 03 Հոկտեմբեր 2014
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը և Գազի համալսարանը հակահայ բնույթի մրցույթ են հայտարարել

Թուրքիայի Գազի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում
հայտարաված «Հայերի դաժանությունը պատկերող աֆիշի միջազգային մրցույթի»
արդյունքների հրապարակման համար ընտրվել է Հրանտ Դինքի սպանության օրը` հունվարի
19-ը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ագոս» երկլեզու
(հայերեն, թուրքերեն) շաբաթաթերթը:
Մրցույթը կազմակերպվել է վերոնշյալ ֆակուլտետի և Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության համագործակցությամբ: Մրցույթի հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ թուրքերը իբրև թե գթասիրտ են եղել, բայց հայերի դավաճանանության հետևանքով վերջ է դրվել երկու ժողովուրդների միջև եղած երբեմնի հավատարմությանը:
Ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ալև Չաքմաքօղլուն ասել է, որ, մրցույթի նպատակը առաջին աշխարհամարտի ընթացքում և հետո թուրք ազգի նկատմամբ հայերի իրականացրած կոտորածներն անտարբերության մատնած աշխարհին սթափեցնելն է: Մրցույթին մասնակցելու կոչ է արվել բոլոր այն արվեստագետներին, ովքեր կարևորում են մարդու իրավունքները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |