Միջազգային10:15, 03 Հոկտեմբեր 2014
Թուրքիան պատրաստվում է ցամաքային գործողություններ սկսել Իրաքում և Սիրիայում

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարի ժամկետով
լիազորություն է տվել երկրի կառավարությանը ըստ անհրաժեշտության ռազմական
գործողություններ իրականացնել Սիրիայում և Իրաքում: Խորհրդարանը թույլատրել է նաև
ահաբեկչության դեմ պայքարող միջազգային կոալիցային օգտվել Թուրքիայի
ռազմակայաններից: Ընդդիմադիրների մեծ մասը դեմ է քվեարկել, բայց անարդյունք:
Գերմանական մամուլը լայնորեն անդրադարձել է վերոնշյալ փաստին և եզրահանգել, որ այդ քայլով փաստորեն Թուրքիան մտնում է պատերազմի մեջ:
DER SPİEGEL
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան թեև ուշացումով, բայց որոշեց տեղ է զբաղեցրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: Թուրքիան շտապ կարգով նախապատրաստվում է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում և Իրաքում:
DIE WELT
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վրեժխնդրության
նպատակով կարող է գործողություններ իրականացնել Թուրքիայում:
BILD
Խորհրդարանը լիազորեց կառավարությանը: 10.000
զինվոր կազմ ու պատրաստ սպասում են: Մի՞թե Գերմանիան էլ ստիպված կլինի գործի
անցնել, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ հարձակում լինի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |