Քաղաքական12:06, 07 Հոկտեմբեր 2014
Էրդողան. «Թուրքիան ինչքան դեմ է ԻՊ-ին, նույնքան էլ դեմ է ՔԲԿ-ին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է
Գազիայնթեփ և հանդիպել սիրիացի փախստականների հետ: Դիմելով նրանց` Էրդողանը տեղեկացրել
է, որ Թուրքիայում այս պահի ապաստանում է շուրջ 1.5 մլն փախստական, որոնցից 200
հազարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բռնություններից փրկվելու
համար են լքել Սիրիան: Էրդողանը, քննադատելով Արևմուտքի անհոգատար վարքագիծը,
մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովին մեղադրել է դիտորդի
դերում մնալու համար: Թուրքիայում ապաստանած ներգաղթյալների համար, ըստ Էրդողանի,
այդ երկիրը վերջին 4 տարում ծախսել է արդեն 4 մլրդ դոլար:
Անդրադառնալով օրերս խորհրդարանի կողմից երկրի զինուժին 1 տարի ժամկետով անդրսահմանային (Իրաք, Սիրիա) գործողություններ իրականացնելու մանդատով լիազորելու փաստին` Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի ոչ մի երկրի տարածքի վրա, ուղղակի պատրաստվում է չեզոքացնել իրենց ուղղված սպառնալիքները:
«Մենք այս տարածաշրջանում խաղաղություն ենք ուզում: Այս հողերը մեր եղբայրների հողերն են: Թուրքիան ինչքան դեմ է «ԻՊ»-ին, նույնքան էլ դեմ է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը (ՔԲԿ – PKK)»,- ըստ «Աքշամ» լրատվակայքի` նշել է Էրդողանն իր ելությում:
Ermenihaber
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |