Միջազգային08:25, 08 Հոկտեմբեր 2014
New York Times-ը քննադատել է Թուրքիայի քաղաքականությունը

ԱՄՆ-ին անհանգստացնում է «Իսլամական պետության» (ԻՊ) հարցում Թուրքիայի
անգործությունը: Այս մասին գրում է թուրքական «Ռադիքալ» թերթը՝ հղում անելով
ամերիկյան «New York Times»-ում տպագրված նույնանուն հոդվածին, որտեղ հրապարակվել
են ամերիկացի պաշտոնյաների կարծիքները:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան սահմանակից սիրիական Քոբանի քաղաքում
«ԻՊ»-ի և քրդերի բախումներին միջամտելու համար պայման է դրել, որ ԱՄՆ-ի գլխավորած
կոալիցիան պետք է պայքար մղի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, ինչին հակառակ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է, որպեսզի Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում
որդեգրի «ԻՊ»-ի դեմ և Ասադի հարցը չկապի մյուս խնդիրների հետ:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ Թուրքիան Սիրիայում
մարդկային ողբերգությունը կանխելու ուղղությամբ որևէ քայլ չի կատարում, դրանք
չանելու համար անգամ պատճառներ է
հորինում: «Երբ սահմանին այդքան մոտ մի վայր դժոխքի է վերածվում, ՆԱՏՕ-ի
դաշնակցի վարքը այդպիսին չպիտի լինի»,- նշված է հոդվածում:
Ամերիկացի պաշտոնյաները նշել են նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին
վերջին 72 ժամվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ
Դավութօղլուի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ սահմանին առկա ճգնաժամին
լուծում տալու նպատակով:
ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համաձայնության չգալու դեպքում կարող է վտանգել «ԻՊ»-ի դեմ սուննի մուսուլման երկրների հետ ստեղծած կոալիցիան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |