Տարածաշրջան07:26, 08 Հոկտեմբեր 2014
Արյունալի բախումներ Թուրքիայում. 14 զոհ և բազմաթիվ վիրավորներ (լուսանկարներ)

Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Արդվինում, Հաքքարիում, Դիարբեքիրում, Թունջելիում, Անթալիայում, Մուշում, Վանում և մի շարք այլ քաղաքներում արյունալի բախումներ են ընթանում: Հյուսիսսիրիական հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցերի դուրս եկած հազարավոր քրդեր ընդհարումներ են ունեցել ոստիկանական ուժերի հետ:
Վերջիններս ստիպված են եղել կիրառել արցունքաբեր
գազ, շրջան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, թեև, ըստ մամուլի հրապարակումների,
բախումների ժամանակ գործադրվել է նաև հրազեն: Ընդ որում բախումներ են տեղի ունեցել
ոչ միայն ցուցարարների ու ոստիկանների միջև, այլ նաև Քոբանիի համար բողոքի դուրս
եկած քրդերի ու Թուրքիայի ազգայնական խմբերի միջև: Էրզրումում մի խումբ
ազգայնականներ` զինված խոհանոցային դանակներով, հարձակվել են ցուցարարների վրա և
մարմնական վնասվածքներ հասցրել նրանցից շատերին:
Ինչպես բնորոշում է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականը, Թուրքիան վերածվել է ռազմադաշտի: Ըստ պաշտոնական տվյալների` բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած ընդհարումների հետևանքով կան սպանվածներ Դիարբեքիրում (8 հոգի), Մարդինում (2 հոգի), Շիիրթում (2 հոգի) և Բաթմանում (1 հոգի): Կան նաև բազմաթիվ վիրավորներ, որոնց ստույգ թիվն առայժմ չի հրապարակվում: «Ջումհուրիյեթ»-ը տեղեկացնում է, որ վիրավորվել է իր ֆոտոլրագրող Նեջաթի Սավաշը: Վանում բողոքի քայլերիթ դուրս եկած ցուցարարները մոլոտովյան կոկտեյլներով հրկիզել են Աթաթուրքի արձանը:
Փողոցային անկարգություններն ու արյունահեղությունը դադարեցնել կարողանալու համար թուրքական իշխանությունները վեց նահանգներում (Վան, Մուշ, Դիարբեքիր, Մարդին, Բաթման և Շիիրթ) փողոց դուրս գալն արգելող հրահանգ են արձակել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |