Տարածաշրջան13:05, 08 Հոկտեմբեր 2014
Զոհերի թիվը Թուրքիայում աճում է

Հյուսիսային Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գրոհայինների գործած
հարձակումների կապակցությամբ Թուրքիայում սկսված խոշորամասշտաբ ցույցերն ուղեկցվել
են արյունալի բախումներով: Ընդհարումներ են տեղի ունեցել քուրդ ցուցարարների ու
թուրքական ազգայնական խմբերի, ինչպես նաև թուրք ուժայինների հետ: Ըստ մամուլի
հրապարակումների` մահվան ելքով զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել
Դիարբեքիրում, Շիիրթում, Վանում, Մուշում և Մարդինում:
Ինչպես հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը, զոհերի թիվը աճել է` 12-ից հասցնելով 19-ի: Սպանված ցուցարարների մեջ կա նաև 19-ամյա երիտասարդ: Իրավիճակը սրված է հատկապես Դիարբեքիրում, որտեղ քրդական հուզումները լայն թափ են ստացել: Ութ տարվա դադարից հետո առաջին անգամ իշխանությունները Դիարբեքիր քաղաք են մտցրել զրահատեխնիկա, տանկային շարասյուներ և զինվորական ստորաբաժանումներ:
Նախօրեին սկսված բողոքի ալիքը շարունակվում է: Ոստիկաններն արդեն ձերբակալել են շուրջ 100 ակտիվիստի: Հրամայվել է վեց նահանգներում (Վան, Մուշ, Դիարբեքիր, Մարդին, Բաթման և Շիիրթ) փողոց դուրս գալու արգելք սահմանել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |