Տարածաշրջան07:46, 09 Հոկտեմբեր 2014
Cumhuriyet. Թուրքիան ցնցած ցույցերն արդեն խլել են 23 մարդու կյանք (լուսանկարներ)

Թուրքիայի մի շարք քաղաքներում դրությունը
շարունակում է լարված ու պայթյունավտանգ մնալ: Սիրիայի հյուսիսում քրդաբնակ Քոբանի
քաղաքի վրա «Իսլամական պետություն» ռադիկալ խմբավորման ահաբեկիչների կատարած
հարձակումների պատճառով բողոքի ցույցերի դուրս եկած քրդերը բախումներ են ունեցել
թուրք ուժայինների և ազգայնական ակտիվիստների հետ: Նշենք, որ քրդերին զայրացրել է
հատկապես այն փաստը, որ Թուրքիան փակ է պահում սահմանը և թույլ չի տալիս քուրդ
կամավորներին օգնության հասնել Քոբանիում պաշարված իրենց ազգակիցներին:
Թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվակայքը հայտնում է, որ ցույցերի ընթացքում սպանվածների թիվն աճել է: «Թուրքիան ցնցած ցույցերը արդեն խլել են 23 մարդու կյանք»,- գրում է աղբյուրը: Զանգվածային բախումներ են տեղի ունեցել, Վանում, Դիարբեքիրում, Մուշում, Ադանայում, Իզմիրում, Մարդինում, Ստամբուլում, Անթալիայում, Հաքքարիում, Շիիրթում: Քարերով, մահակներով, մոլոտովյան կոկտեյլներով զինված ցուցարարների բողոքի գործողությունները զսպելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները երկրի վեց նահանգներում դեռևս նախօրեին հայտարարել էին պարետային ժամ:
Ermeniahber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |