Տարածաշրջան08:23, 11 Հոկտեմբեր 2014
Քուրդ առաջնորդը Քոբանիում տեղի ունեցողը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

«Քուրդիստանի
հասարակությունների
միության»
գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը սիրիական Քոբանի քաղաքում տեղի ունեցող դեպքերը ցեղասպանություն է որակել և համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը:
Բայըքը նշել է, որ Քոբանիում տեղի ունեցողը ցեղասպանություն է, որը իրականացվում է քրդերին կոտորելով և տեղահանելով: Նա ընդգծել է, որ նույն բանը 1915 թվականին օսմանյան պետությունը հայերի նկատմամբ է իրականացրել, իսկ այսօր թուրքական պետության
աջակցությամբ «Իսլամական պետություն»
ահաբեկչական կազմակերպությունն (ԻՊ) է անում: Նա Թուրքիային մեղադրել է Քոբանիում քուրդ ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումների հարցում ԻՊ-ի հետ համագործակցելու մեջ: Բայըքի կարծիքով թիրախը ոչ միայն Քոբանին է, այլ ամբողջ Ռոժավան
(Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները):
«Բռնաճնշումների միջոցով ցեղասպանություն իրականացնելը դարձել է թուրքական կառավարման ոճը»,-ասել է Բայըքը,
նշելով, որ թուրքական պատմությունը ժողովուրդներին իրենց երկրներից զրկող ֆիզիական և մշակութային ցեղասպանությունների պատմություն է: Ըստ նրա՝ 1990-ականներին քրդերի դեմ նման քաղաքականություն է իրականացվել և թուրքական պետությունը չի հրաժարվել Հյս. Քուրդիստանում (Թուրքիայի արևելյան շրջաններ) բռնաճնշումներով ցեղասպանության ռազմավարությունից և ծրագրերից:
Բայըքի խոսքերով թուրքական պետություն այժմ իր ցեղասպան քաղաքականությունը ԻՊ-ի միջոցով
Ռաժովայում է փորձում իրականացնել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |