Միջազգային08:06, 11 Հոկտեմբեր 2014
ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայի հարցում օգտվել թուրքական ռազմաօդային բազայից

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պաշտպանության
նախարար Չաք Հագելը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև
Թուրքիայի թեմային: Ինչպես հայտնում է թուրքական «Դողան» լրատվական
գործակալությունը Հագելը պարզաբանել է, որ Սիրիայում գործողություններ
իրականացնելու համար ԱՄՆ-ի ուզած ռազմական աջակցությունը Թուրքիայից Ինջիրլիքի
ռազմաօդային բազան մուտքի թույլտվություն ստանալն է: Ըստ ԱՄՆ պաշտպանության
նախարարի` մոտ օրերս Թուրքիայի ղեկավար մարմինների հետ հանդիպման ժամանակ
ամերիկյան կողմն այդ հարցը բերելու է օրակարգային քննարկման:
Իսկ այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի համար ընդունելի է, որ Ակարան ակտիվորեն ջանում է թուրք-սիրիական սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծել, Հագելը պատասխանել է. «Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքար մղելու բավականաչափ ռազմական ռեսուրս ունի: ԱՄՆ-ն էլ Սիրիային սահմանակից ռազմաօդային բազայից օգտվելու հնարավորություն է ցանկանում ստանալ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |