Միջազգային09:44, 11 Հոկտեմբեր 2014
Քուրդ զինյալները վերադառնում են Թուրքիա

«Քրդական համայնքների միության» (ՔՀՄ - KCK)
գործադիր խորհրդի նախագահ Ջեմիլ Բայըքը Գերմանիայի հանրային հեռուստատեսությանը
հայտնել է, որ քուրդ զինյլաները կրկին ուղարկվել են Թուրքիա: Քուրդ առաջնորդի հետ
անցկացված հարցազրույցը հրապարակվել է նշյալ հեռուստաալիքի կայքում:
Ջեմիլը նշել է, որ եթե քրդաբնակ Քոբանիի ողբերգական դեպքերը շարունակվեն, ապա քուրդ ֆիդայական ուժերը պատերազմ կսկսեն` պաշտպանելու քուրդ ժողովդրին: Քոբանիում տեղի ունեցածի համար Բայըքը պատասխանատու է համարում նաև թուրքական իշխանություններին, որոնք 2 տարի շարունակ քրդական կարգավորման անպտուղ գործընթաց են վարում:
«Քանի որ կառավարությունը երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում զորք է կուտակում, մենք էլ ենք գործի անցել. մենք էլ մեր զինված ուժերն ենք հետ ուղարկել Թուրքիա: Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատ տված Թուրքիայի խորհրդարանի այդ քայլը, ըստ մեզ, նշանակում է պատերազմ հայտարարել: Եվ խոսքն իրականում բնավ չի գնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության մասին, այլ բացահայ պատերազմի մարտահրաբեր է «Քուրդիստանի բանվորակա կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)»,- ասել է Ջեմիլ Բայըքը:
Նշենք, որ նշենք, որ «ՔՀՄ»-ն համարվում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված և արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK)-ի քաղաքացիական թևը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |