Հասարակական17:05, 13 Հոկտեմբեր 2014
Կայացել է Արևմտահայոց Ազգային Համագումարի երևանյան ժողովը

2014 թվականի հոկտեմբեր 12-ին Երևանում տեղի է ունեցել Արևմտահայոց Ազգային
Համագումար (ԱԱՀ) Միջազգային Կազմակերպության /ԱԱՀ/ հերթական ընդհանուր ժողովը,
որին մասնակցել են ԱԱՀ անդամներ Լիբանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից,
ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից, Արգենտինայից,
Կանադայից եւ Ավստրալիայից:
Ժողովը քննարկել է Մեծ Եղեռնի հետևանքով արևմտահայոց կրած բարոյական, մարդկային, նյութական և տարածքային վնասների հատուցման և պահանջատիրության հետ կապված գործունեության ռազմավարական և մարտավարական խնդիրները ներկա պատմական փուլում: Ժողովին ներկայացվեցին զեկույցներ անցած շրջանի ԱԱՀ գործունեության մասին, ընտրվեցին ԱԱՀ ղեկավար մարմիններն ու աշխատանքային խմբերը:
ԱԱՀ-ը հաշվի առնելով ներկա համաշխարհային զարգացումները, հայությանը սպառնացող մարտահրավերները, Հայոց ցեղասպանության 100 ամյակի ոգեկոչման գործողությունները, համշենահայության, դերսիմահայության, ծպտյալ հայերի և մահմեդականություն ընդունած Մերձավոր Արևելքի այլ հայերի էթնիկական ինքնագիտակցության վերաձևավորման ընթացքը և քրդական խնդրի վերջին զարգացումները` որոշեց մինչև 2015թ ապրիլը հրավիրել Արևմտահայոց 4-րդ համագումար:
Այդ համագումարում պիտի քվեարկվի ԱԱՀ-ի իրավաքաղաքական պահանջագիրը՝ Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար և կոչ ուղղվի Թուրքիայի ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը և համաշխարհային հանրությանը՝ միջոցառումներ ձեռնարկել արևմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների, անտեսված շահերի ճանաչման և ոտնահարված իրավունքների վերականգնման համար:
ԱԱՀ-ի նորընտիր Ազգային Խորհուրդը դիմում է արևմտահայոց բոլոր կառույցներին, համայնքներին, եկեղեցական-կրոնական մարմիններին, գաղթoջախների և հայրենակցական միությունների ներկայացուցիչներին, կապ հաստատել ԱԱՀ-ի հետ կազմակերպելու համար խորհրդակցական հավաքներ և հանդիպումներ՝ Արևմտահայոց 4-րդ համագումարի նախապատրաստմանը և անցկացմանը մասնակցելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |