Տարածաշրջան13:20, 13 Հոկտեմբեր 2014
Թուրքիան զենքով օգնել է Իրաքյան Քուրդիստանին

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին ցնցող
հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ուլուսալ
քանալ» լրատվակայքը` հղում տալով «Skynews»-ին: Աղբյուրը հայտնում է, որ Բարզանին
խոսել է Թուրքիայի իշխանություններից զենք ստանալու մասին: Վերոնշյալ լրատվականի
թղթակցի հետ զրույցում Բարզանին ասել է, որ Թուրքիայի կառավարությունը ռազմական
օգնություն է ցւոցաբերել` զենք տրամադրելով իրաքյան Քուրդիստանին:
«Հարկավոր է խոսել իրողությունների մասին: Երբ ահաբեկչական խմբավորում «ԻՊ»-ը (Իսլամական պետություն) հարձակվեց, հենց առաջին գիշերը իրանցիները մեզ զենքերով լի բեռնված ինքնաթիռ ուղարկեցին: Այդ պահի համար դա մեծ օգնություն էր: Հետո այլ օգնություններ էլ ստացանք, բայց ռազմական առաջին օգնությունն Իրանից է եղել: Թուրքիայից էլ օգնության ակնկալիք կար, Թուրքիան որոշ ժամանակ անց օգնություն ուղարկեց և ցանկացավ, որ այդ մասին չբարձրաձայնվի, քանի որ այդ ժամանակ նախագահական ընտրություններ էին և «ԻՊ»-ի մոտ թուրք պատանդներ կային»,- պատմել է Բարզանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |