Իրավական08:25, 14 Հոկտեմբեր 2014
Թուրք իրավաբանը կարևորում է հայերից ներողություն խնդրելը

Թուրքիայում
գործող «Ազատական-ժողովրդական իրավաբանների» կազմակերպության իրավաբան Էրջան
Քանարը հայտարարել է, որ երկրում բնակվող փոքրամասնությունների իրավունքները
վտանգված են:
Նա նշել
է, որ Թուրքիայում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պետք է իրավական լուծում տրվի:
Ըստ նրա՝ դրանցից առջնայինը քրդական հարցն է: Քանարի գնահատմամբ՝ Թուրքիայում
փոքրամասնությունների իրավունքները վտանգված են, անգամ նրանց իրավունքներին
վերաբերող միջազգային համաձայանագրերը դեռևս չեն ընդունվել: Իսկ պետությունը
հրաժարվում է առերեսվել անցյալում գործած ցեղասպանության հետ: «Շուտով Հայոց
ցեղասպանության 100-րդ տարելիցն է և պետք է առերեսվել այդ իրողության հետ: Հայ ժողովրդից պետք է նեողություն խնդրել»,-ասել է Քանարը: Նա նաև հայտնել է, որ իրենց
կազմակերպությունը դեմ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրան աջակցող
իշխանական
«Արդարություն և զարգացում»
կուսակցությանը, որոնք օժանդակում են վերջին շրջանում մարդկային կորուստների պատճառ
դարձած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:
Իրավաբանը
նաև քննադատել է իշխող կուսկացության
կրոնական քաղաքականությունը, որով պարտադրվում է իսլամի սունիական դավանանքի
հանիֆիական ճյուղի դասավանդումը:
«Ազատական-ժողովրդական իրավաբանների» կազմակերպությունը պատրաստվում է մասնակցել Ստամբուլի իրավաբանների ասոցիացիայի համանախագահների ընտրություններին և առաջադրել է երկու իրավաբանի՝ Էրջան Քանարի և Յըլդըզ Իմրեքի թեկնածությունը: Վերջիններս թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքին ներկայացրել են Ստամբուլի իրավաբանների ասոցիացիայի ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը: Նրանք նշել են, որ աշխատելու են ժողովրդավարական հասարակության ձևավորման, ժողովուրդների եղբայրության, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, բանվորների, թոշակառուների, ճնշումների ենթարկվողների, կանանց, ժողովուրդների իրավունքների հավասարության համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |