Ցեղասպանություն10:58, 14 Հոկտեմբեր 2014
Ֆրանսիական վարժարանի աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
Ֆրանսիայի Ռուբե քաղաքում գտնվող վարժարաններից մեկում սովորող Իբրահիմ
Քութլու անունով թուրք աշակերտը դասագրքում ընդգրկված Հայոց ցեղասպանության թեման
անցնելու ժամանակ, հայտարարելով, որ չի ընդունում ցեղասպանության փաստը, վեճի է
բռնվել աշակերտներից մեկի հետ:
Քութլուն հրապարակավ հայտարարել է, որ ցեղասպանություն չի եղել և
դասագրքում ընգրկված թեման սուտ է: Այդ պահին աշակերտներից մեկն ի պատասխան ասել
է. «Ցեղասպանության ժամանակ դու դեռ աշխարհ չէիր եկել, ինչպե՞ս կարող ես պնդել
որ նման բան չի եղել»:
Թուրքական «Հաբերվիթրինի»
լրատվական կայքի հաղորդմամբ՝ թուրք աշակերտը վեճի է բռնվել դասընկերոջ հետ, ինչի
արդյունքում վարժարանի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես հեռացնել Քութլուին:
Վարժարանի ղեկավարությունը նամակ է ուղարկել թուրք
աշակերտի ընտանիքին, որում նշվում է, որ ավարտական դասարանում սովորող թուրք
աշակերտը 2 անգամ զգուշացում է ստացել պատմաաշխարհագրության դասին հարձակողական
պահվածքի համար: Նամակում ասվում է, որ իրենց վարժարանում ազգայնականությունն ու
քաղաքականությունը տեղ չունեն: Վարժարանի ղեկավարությունը զգուշացրել է նաև, որ
նման արարքի կրկնման դեպքում թուրք աշակերտի այնտեղ մնալ-չմնալու հարցն արդեն
կորոշի կարգապահական կոմիտեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |