Հասարակական09:27, 15 Հոկտեմբեր 2014
Ամերիկացի պրոֆեսոր. «Թուրքիան ոչ թե քրդերին, այլ ահաբեկիչներին պետք է հարվածի»
Ամերիկացի փիլիսոփա, լեզվաբան և պատմաբան պրոֆեսոր
Նոամ Չոմսկին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
զրուցել է լրագրողների հետ: Նա նախևառաջ ՄԱԿ-ին կոչ է արել ահաբեկիչների կողմից
պաշարված Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի քուրդ բնակչությանը պաշտպանելու
համար համապատասխան բանաձև ընդունել, որով կարելի կլինի դադարեցնել
արյունահեղությունները:
«Իսկ ահա Թուրքիան,- ասել է պրոֆեսորը,- ռազմական օպերացիա է անում ոչ թե իր սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա դիրքավորված «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներ, այլ` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Անհրաժեշտ է, որ Թուրքիան «ՔԲԿ»-ի փոխարեն հարված հասցնի «ԻՊ»-ին»:
Լրագրողներից մեկը պրոֆեսորին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մոտալուտ հարյուրամյակի մասին և հետաքրքրվել այդ հարցում նրա ունեցած դիրքորոշմամբ: Չոմսկին ի պատասխան ասել է, որ իսկապես հայ ժողովրդի հետ ողբերգություն է պատահել: Միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան որոշակիորեն արդեն փոխվել է:
«Առաջին անգամ Թուրքիայում եղել եմ 2000 թվականին: Այցելել եմ Դիարբեքիրում գտնվող հայկական մի եկեղեցի, որը անխնամ վիճակի էր մատնված: Հրանտ Դինքի ոգեկոչման միջոցառումների կապակցությամբ անցած տարի ևս Թուրքիա մեկնեցի և արդեն դեպի դրականը շատ բան տեսա փոխված: Տեսա, թե ինչպես են հազարավոր մարդիկ ոտքի ելել` վեր հանելու իրողությունները: Տեսա նաև արդեն վերանորոգված և բարեկարգված եկեղեցիներ»,- ըստ «Թարաֆ» լրատվականի` պատմել է պրոֆեսորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |