Միջազգային08:05, 18 Հոկտեմբեր 2014
Սպիտակ տուն. «Հայ որբերի գորգի ցուցադրումն ուղերձ չէ Թուրքիային»

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մարկ Սթրոն հերքել է այն կարծիքը, թե ցուցադրելով Հայոց ցեղասպանության խորհրդանիշ ընկալվող հայ որբերի գորգը, Ամերիկան ուղերձ է հղում Թուրքիային:
Խոսնակը հայտնել է, որ գորգը շատ կարևոր պատմական արժեք ունի, և իրենք երկար ժամանակ որոնում էին այն պատշաճ կերպով ներկայացնելու լավագույն տարբերակը:
Թուրքական «Հյուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ Սթրոն ընդգծել է, որ նոյեմբերի 18-23 կայանալիք «Շնորհակալություն ԱՄՆ-ին. 3 նվեր, որոնք հանձնվել են նախագահներին՝ ի նշան երախտագիտության արտերկրում ամերիկյան մեծահոգության hամար» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված 3 ցուցանմուշն էլ մշակութային արժեք ունեն:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը որոշել է նոյեմբերի
18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Թուրքական մամուլը Սպիտակ տան այդօրինակ քայլը
մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ: Որպես այս տեսակետի հիմնավորում, նշվում է, որ հայ որբերի գորգը Հայոց ցեղասպանության խորհրդանիշ է դարձել, և դրա ցուցադրմանը բազմիցս խոչընդոտել է հենց Սպիտակ Տունը՝ հրաժարվելով այն հանել իր պահեստից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |