Հասարակական12:29, 20 Հոկտեմբեր 2014
Սուրեն Սերայտարյան. «Մենք այլևս նպատակը միջոցի հետ չպիտի շփոթենք»

Արևմտահայերի ազգային համագումար (ԱԱՀ)
միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանի ելույթ է
ունեցել Երևանում կայացած ԱԱՀ 4-րդ համագումարին ընդառաջ համաժողովին, որին
մասնակցել են պատգամավորներ և այլ պետական բարձրաստիճան այրեր: Սերայտարյանը
ներկաներին հիշեցրել է, որ նախորդ ժողովին
իրենք քննարկել են Հայոց ցեղասպանության հետևանքով արևմտահայերի կրած բարոյական,
մարդկային, նյութական, տարածքային վնասների հատուցման ու պահանջատիրության հետ
կապված գործունեության ռազմավարական և մարտավարական խնդիրները:
Ժողովում նկատի առնվեցին համաշխարհային և
տարածաշրջանային վերջին զարգացումները և ողջ հայությանը սպառնացող
մարտահրավերները, միևնույն ժամանակ՝ հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման
գործողությունները, համշենահայության, դերսիմահայության, ծպտյալ հայերի և
մահմեդականություն ընդունած հայերի էթնիկ գիտակցության զարթոնքի ընթացքը:
Արդյունքում որոշվել է մինչև 2015թ. ապրիլ ամիսը հրավիրել արևմտահայերի 4-րդ
համագումար:
Սերայտարյանն իր ելույթում մանսավորապես ասել է.
«Ինչպես գիտեք, Արևմտահայերի ազգային առաջին և երկրորդ համագումարները տեղի են
ունեցել 1917 և 1919թթ. Երևանում՝ նպատակ
ունենալով լուծել արևմտահայ գաղթականների խնդիրները և կազմակերպել նրանց վերադարձը
Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մնացած տարածքներ, որտեղից
տեղահանվել էին ցեղասպանության ժամանակ: Եվ ահա 2011թ. դեկտեմբերին Սևր քաղաքում տեղի ունեցավ արևմտահայերի
ազգային 3-րդ համագումարը, որը ստեղծեց Արևմտահայերի ազգային համագումար
միջազգային հասարակական կազմակերպությունը, այսինքն՝ Օսմանյան կայսրության նախկին
հայ քաղաքացիների ժառանգների լիազոր
ներկայացուցչական մարմինը:
Ի՞նչ արժեք ունեն տասնյակ պետությունների կողմից
ընդունած ցեղասպանության ճանաչման օրինագծերը, եթե այդ պետությունները անտարբեր են
7 մլն արևմտահայերի իրավունքների՝ արդեն 100 տարի շարունակվող ամոթալի, անընդունելի
ոտնահարման հանդեպ: Մենք այլևս նպատակը միջոցի հետ չպիտի շփոթենք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |