Տարածաշրջան10:30, 20 Հոկտեմբեր 2014
Թուրքական ԶԼՄ. «Ինչպե՞ս է Աբդուլլահ Գյուլը կայացրել Սարգսյանի հետ հանդիպման որոշումը»

Ընդդիմադիր հրապարակումներով աչքի ընկնող
թուրքական «T 24» լրատվականն անդրադարձել է 2008-ին Երևանում կայացած Հայաստանի և
Թուրքիայի նախագահների հանդիպման շարժառիթներին:
«Ինչպե՞ս է Աբդուլլահ Գյուլը կայացրել Սարգսյանի
հետ հանդիպման որոշումը» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ Գյուլը Երևան
մեկնելու և իր հայ պաշտոնակցի հետ հանդիպելու որոշումն ընդունել է այն բանից հետո,
երբ թուրքական «Ռադիքալ» թերթի սյունակագիր և «Hurriyet Daily News» լրատվականի
գլխավոր խմբագիր Մուրաթ Եթքինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց է
անցկացրել:
Այս տեղեկության սկզբնաղբյուր որպես նշվում է
բրիտանական «
«Քանի որ Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան դիվանագիտական
հարաբերություններ,- նշում է Մաքլեինն իր գրքում,- Աբդուլլահ Գյուլը Սարգսյանի հետ
անձամբ և ուղղակի կապ հաստատաելու համար չկարողացավ օգտվել բնականոն տարբերակներից:
Այդ իսկ պատճառով էլ Գյուլը դիմեց ձախ-լիբերալ թերթի լրագրողի օգնությանը»:
Նշվում է նաև, որ միջպետական
հարաբերություններում դիվանագիտական խողովակների բացակայության պարագայում
միջնորդի յուրահատուկ դերակատարում է ստացել լրագրողը և լրագրությունը: Մուրաթ
Եթքինը հետո գոհունակություն է հայտնել, որ թեկուզ մի փոքր, բայց ունեցել է լումա
երկու ժողովուրդների մերձեցման գործում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |