Իրավական08:52, 20 Հոկտեմբեր 2014
Ստամբուլի դատախազությունը փակել է կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հարուցված գործը

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հայտնի կոռուպցիոն
սկանդալի վերաբերյալ սկսված քրեական գործի շրջանակներում 53 անձի մասով դատական
հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել:
Թուրքական «Հաբեր էմեք» լրատվակաn կայքի հաղորդմամբ՝ մայիսի 2-ին նման որոշում կայացվել էր գործով անցնող ևս 60 անձանց վերաբերյալ, որոնց շարքում են եղել հայտնի թուրք գործարար Ալի Աղաօղլուն ու նախկին նախարար Էրդողան Բայրաքթարի որդին: Այսպիսով դեկտեմբերի 2013-ի 17-ի կոռուպցիոն սկանդալի գործով այլևս մեղադրյալ չկա, ինչն ինքնաբերաբար հանգեցնելու է գործի փակմանը:
Նշենք, որ Թուրքիայում սկանդալ էր սկսվել, երբ դեկտեմբերի 17-ին ոստիկանությունը ձերբակալել էր մի քանի տասնյակ մարդու` գործարարների, պաշտոնյաների և նրանց ազգականներին՝ պետական տենդերների հետ կապված մեքենայությունների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառակերության կասկածանքով: Այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնաթող էր արել 10 նախարարի: Կոռուպցիոն սկանդալի տնտեսական վնասը գերազանցում է 100 միլիարդ դոլարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |