Տարածաշրջան09:10, 21 Հոկտեմբեր 2014
Թուրքիան միջանցք է բացում և քրդերին թույլ տալիս օգնության հասնել պաշարված Քոբանիին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Էրդողանին: Հեռախոսազրույցի արդյունքում Անկարան ռազմական օգնության
միջանցք է բացելու, որի միջոցով քրդական ուժերը հնարավորություն կունանեն անցնել Սիրիա
և իրենց ազգակիցների հետ պայքարիել Քոբանին պաշարած «Իսլամական պետություն»
ահաբեկչական խմբավորման դեմ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլին հայտարարել է, որ իրենք կօգնեն քրդերին անցնել Քոբանի:
«Մենք երբեք չենք ուզել ու չենք ուզի, որ Քոբանին ընկնի: Դա կանխելու համար Թուրքիան գործադրել է ամեն տեսակի ջանք»,- ըստ «Ջումհուրիյեթ» լրատվականի` ասել է արտգործնախարարը` հիշեցնելով, որ իրենք ապաստան են տվել ավելի քան 200.000 մարդու, ովքեր արտագաղթել են Քոբանիից:
Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին մոտ կանգնած «Rudaw» կայքն էլ տեղեկություն է տարածել այն մասին, որ Բարզանին դիմել է Անկարային` թույլ տալու քրդական զինուժին անցնել թուրք-սիրիական սահմանը և օգնության հասնել Քոբանիի ինքնապաշտպանական ուժերին: Ըստ աղբյուրի` թուրքական իշխանությունները տվել են իրենց համաձայնությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |