Հոդված08:11, 21 Հոկտեմբեր 2014
Շահան Գանտահարյան. Վերաշարադրել էրդողանի «ցավակցագիրը»
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր
խմբագիր
Թուրքիայի նախագահը «Մարմարա» համալսարանում անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարևորությանը, 1915-ի դեպքերին, քննադատել է Անկարայի նախկին քաղաքականությունը` «չլսենք, չտեսնենք»-ի , հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին, առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով: Էրդողանը «դեպքերը» ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվելու Թուրքիայի գրադարաններից, ուր պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունն իրագործողները հայերն են և ոչ թե թուրքերը:
Փորձենք տարբաղադրել Էրդողանի հայտարարությունում տեղ գտած մտքերը:
1. Հայոց ցեղասպանության
մասին Թուրքիայի
նախագահը օգտագործել
է «1915-ի
դեպքեր» ասելաձևը:
2. Քննադատել է
իր նախորդների
դասական ուրացման
ռազմավարությունը:
3. Հստակ է
դարձրել, որ իր
պետությունը առանձնահատուկ
եղանակով պիտի
զբաղվի
Հայոց ցեղասպանության
100-ամյակի հարցերով:
4. Թուրք գիտնականներին
կոչ է ուղղել
ուսումնասիրելու 1915-ի
դեպքերը:
5. Կանխել է այդ
ուսումնասիրությունների
արդյունքը` հայերը
գործադրել են թուրքերի
«ցեղասպանությունը»:
Հինգ կետերն էլ հիմնական նորություն չեն բերում Անկարայի ժխտողական քաղաքականության դրսևորումների ընդհանուր հոլովույթին: «1915-ի դեպքեր» ասելաձևը վաղուց է, որ օգտագործվում է ժխտողականության բառապաշարում և առանց ուղղակի հայտարարելու, ուրացման դասական մոտեցումը արդեն իսկ ենթարկվել էր մարտավարական հիմնական փոփոխության: Չխոսելու փոխարեն ավելի համարձակ մարտահրավեր նետել ուսումնասիրողներին և մինչև իսկ պաշտոնական առաջարկներ կատարել հայ և թուրք պատմաբանների միացյալ հանձնախումբ ստեղծելու` քննարկումների անժամկետ գործընթաց սկսելու և այդպիսով ճանաչման արշավը խոչընդոտելու:
Վերջին կետը ևս մինչև այժմ տարբեր մակարդակների վրա օգտագործված հակազդեցություն էր: Սակայն եթե պահենք իրադրությունների քաղաքական տրամաբանության հետևողականությունը, կարող ենք հանգիստ ընդգծել հիմնական հակասությունները:
Դեռևս երեկ էր,
որ իր վարչապետության վերջին շրջանում Էրդողանը խոսում էր ընդհանուր ցավի մասին, ընդհանուր զոհերին ցավակցություն էր հայտնում և նշում, որ
իրենք գիտակցում էին, որ ապրիլի 24-ը հայության համար ամբողջ աշխարհում կարևորություն ներկայացնող օր
է: Հիմա Թուրքիայի նախագահը ակունքների վերադարձ է կատարում: Հայերը գործադրել են թուրքերի «ցեղասպանություն»: Պետք է վերաշարադրել նշանավոր ցավակցագիրը և այն
հասցեագրել միայն թուրքերին, որոնք զոհ գնացին հայերի կողմից գործադրված ցեղասպանությանը: Սա հակասում է միայն ցավակցագրով դրսևորված մարտավարությանը. կա
ավելին:
Անկարան երկար ժամանակ է, ինչ միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ իբրև հարցի լուծման համար առաջարկ կատարող և հայկական կողմից համապատասխան ընդառաջում չստացող կողմ: Խոսքը վերաբերում է պատմաբանների միացյալ հանձնախմբի ստեղծմանը:
Թավշյա ժխտողականության մոտեցումը այն է, որ փոխանակ ասելու, թե ցեղասպանություն եղել է, չի եղել, հարցը իրավական և քաղաքական դաշտից տեղափոխենք պատմագիտական դաշտ և սկսենք անվերջանալի ուսումնասիրությունների, փաստարկ-հակափաստարկ ունայն շրջագծի (vicious circle) մեջ դառնալու խաղին:
Էրդողանը գուցե չի անդրադարձել, որ այս խաղը ինքն է ավարտում այս ձևով: Կանխվել է եզրակացությունը: Ցեղասպանություն եղել է, այո՛, սակայն շրջված ձևով, ըստ իհարկե, Թուրքիայի նախագահի: Պետական բարձրագույն գործիչն իր ազգակից գիտնականներին պատվիրում է այդ եզրահանգումը:
Հիմա հայկական կողմը հանգիստ կարող է շրջել միացյալ հանձնախմբի ծուղակը: Եթե կանխաեզրակացվել է հարցը, ի՞նչ պիտի քննարկել:
Սրանով էլ դեռևս չի ավարտվում Էրդողանի առաջ քաշած թեզը: Անտեսանելի 7- կետ կա. Անկարան 100-ամյակի գործողությունները ուզում է պահել 1915-ի դեպքերի բնութագրման ոլորապտույտում, հատուցման և պահանջատիրության դաշտից հեռացնելու համար աշխատանքները և նախաձեռնություն-հակազդեցություն պարանաձգության խաղի մեջ ներքաշել հայկական կողմը, որը թվում է, թե այլևս չի ուզում մասնակցել այդ խաղին: Պետական և հասարակական մակարդակներով մենք անցել ենք արդեն հատուցման իրավական թղթածրարի պատրաստությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |