Ցեղասպանություն09:28, 21 Հոկտեմբեր 2014
Չավուշօղլուն ԱՄՆ-ի թուրքական հ/կ-ների ղեկավարների հետ խոսել է Հայոց ցեղասպանությունից

Թուրքիայի արտաքին գործերի
նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի Նյու Յորք
քաղաքում հանդիպել է ԱՄՆ-ի թուրքական հասարակական կազմակերպությունների ղեկավարների
հետ: Հանդիպման ժամանակ «Թուրք-ամերիկյան ժողովրդավարներ» միության նախագահ Սավաշ Շահինը
Չավուշօղլուին է ներկյացրել
ԱՄՆ թուրքական համայնքի
ակտիվացմանն ուղղված քայլերը,
ղեկավարած կազմակերպության գործունեության
մասին տեղեկություններ:
Թուրքական «Գիրեսուն գազեթե»
լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ արծարծվել է նաև Հայոց
ցեղասպանության թեման:
Արտգործնախարար Չավուշօղլուն
ընդգծել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի մասնավորապես ծայրահեղ
տրամադրված շրջանակների առաջնորդությամբ 1915 թվականի 100-ամյակի արշավ է
իրականացվում: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ 2015 թվականն իրենց համար բախումների տարի չէ, և չպետք է այն քարոզչական
պատերազմի ասպարեզ դարձնել: Նա հիշեցրել է, որ 2015 թվականը Թուրքիայի համար
Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի 100-ամյակի տարին է:
Emenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |