Միջազգային07:34, 22 Հոկտեմբեր 2014
Թուրք ռեժիսորը ծրագրում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրել Թուրքիայում

Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը
նկարահանած ծագումով թուրք գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ծրագրում է այդ
ֆիլմի ցուցադրությունը նոյեմբերին կազմակերպել Թուրքիայի կինոթատրոններում:
Գերմանիայի թուրքական համայնքի խիստ դժգոհությանն ու քննադատությանն արժանացած
խիզախ ռեժիսորը չի ընկրկում և փորձում է ֆիլմի ասելիքը փոխանցել նաև Թուրքիայի
հասարակությանը:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Միլլիյեթ, Աժանս 34. Յուրթգյունդեմ), բացասաբար նեկայացնելով ռեժիսորին, նշում են, թե վերջինս իբր իր ֆիլմով ծանր մեղադրանքներ է բարդում Թուրքիայի վրա: Մասնավորապես հրապարակել են Ֆաթիհ Աքընի բռցնքամարտի երբեմնի մարզիչ Բյուլենթ Բաշերի ժխտողական դիտարկումները և դատապարտիչ խոսքերը` հասցեագրված իր երբեմնի սանին: Բաշերը սխալ է համարել նման ֆիլիմի ցուցադրությունը կինոթատրոններում և նշել, որ դեռ պետք է ապացուցվի, թե թուրքերը ցեղասպանություն են իրականացրել:
Թուրք լրագրող Վեդաթ Ալյազն էլ իր հերթին քննադատելով Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանությունն էկրանավորելու նախաձեռնությունը, նշում է, որ հայերն են ահ ու սարսափի մատնել թուրքերին: Պատմել է, թե իբր իր 70-ամյա տատը հենց լսում էր «հայերը եկան» արտահայտությունը, վախից փախչում և մի տեղ թաքնվում էր:
Հիշեցնենք, որ Ֆաթիհ Աքընի ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 71-րդ միջազագային կինոփառատոնում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության ֆիմլի նկարահանումներն անցկացվել են Կանադայում, Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի պրոդյուսերների թվում են Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսիսյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես է գլխավոր հերոս Նազարեթ Մանուկյանը, ով բնակվում է հայկական գյուղերից մեկում, հրաշքով փրկվում ջարդերի ժամանակ: Ցեղասպանությունից մեկ տարի անց նա իմանում է, որ իր երկու դուստրերը նույնպես ողջ են մնացել ու մեկնում է աշխարհով մեկ նրանց փնտրելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |