Քաղաքական13:59, 24 Հոկտեմբեր 2014
Էրդողանի` նախագահ դառնալուց հետո իշխող կուսակցության վարկանիշն անկում է ապրել
Վերջին օրերին Քոբանիի պաշտպանության համար Թուրքիան ցնցած
բողոքի ցույցերի հուժկու ալիքը փոխել է զանգվածների քաղաքական տրամադրվածությունը:
Թուրքական «Հաբեր 1» լրատվականը նշում է, որ այդ փոփոխությունն ակնհայտ է դառնում
բոլորովին վերջերս անցկացված սոցհարցման արդյունքներում:
Հանրային կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող «Gezici» ընկերության փողոցում անկացրած սոցհարցման արդյունքներից պարզ է դարձել, որ իշխող կուսակցության` «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) վարկանիշը նկատելի անկում է ապրել: Նշվում է, որ անկումը տեղի է ունեցել հատկապես այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է հանրապետության նախագահ: Փոխարենը վարկանիշային աճ են արձանագրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունները:
Այսպիսով Թուրքիայի 36 նահանգներում 18 և բարձր տարիքային խմբի 3.292 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումներից պարզվել է, որ եթե 2015-ի կայանալիք խորհրդարանական ընտրությունները տեղ ունենային 2014-ի հոկտեմբերին, ապա հարցվածներն իրենց ձայները կտային ներքոնշյալ տեղաբաշխվածությամբ.
ԱԶԿ – 41.4 %
ԺՀԿ – 27.4 %
ԱՇԿ – 19.7 %
ԺԴԿ (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) – 8.1 %
ԲԿ (Բարօրություն կուսակցություն) – 2.2 %
Այլ – 1.2 %
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |